Երբ սգո երթին ելույթ են ունենում, նշանակում է ձեզ օգտագործում են
Քաղաքականությունը բարոյական սահմաններ չի ճանաչում, այն կարող է և դիակապտությամբ զբաղվել. էմոցիաներ արթնացնող բոցաշունչ ելույթներ, դեմքներին կեղծ տխրություն, խաղ զգացմունքների վրա, զոհերի նկարների ֆոնին նկարահանումներ, մեծահոգաբար գրկախառնություններ ու համբույրներ զոհերի հարազատների հետ: Լավագույն կադրերը զոհերի փոքրիկ երեխաների հետ են ստացվում:
Նման նկարահանումների ժամանակ հրավիրվում են լավագույն օպերատորները և լուսանկարիչները` ճիշտ պահը, հուզիչ ժեստերը պետք է անմահացվեն կադրերում: Քաղաքական տեխնոլոգների ներգրավումը խրախուսվում է` ցանկալի է արտասահմանից, տեղական կադրերի ցածր որակավորման պատճառով:
Ըստ ճաշակի, ելույթներում կարելի է Աստվածաշնչից մեջբերումներ անել:
Ամերիկյան քաղաքական ֆիլմերում նման տեսարանները շատ են: Տարօրինակ կերպով այդ ֆիլմերում նման գործիչները բացասական հերոսներ են՝ հիշվող իրենց ցինիզմով:
Երբ սգո երթերը ինքնաբուխ են, դա մարդկայնորեն հասկանալի է և ընկալելի: Երբ կազմակերպված են ու արարողակարգային, ապա լուռ ծաղիկ են դնում ու հեռանում: Իսկ երբ բոցաշունչ ելույթ են ունենում, նշանակում է, որ ձեզ օգտագործում են:
Ամենակարևորը հանրային գնահատականն է. արդյոք հանրության համար դա ընդունելի է, թե ոչ:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս