Հիմա հարց է առաջանում` բանանը թարս բուսնե՞ց
Վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ամեն բան ընթանում է ծրագրված և նույն գեղական սցենարով։ Ընտրություններից առաջ բանանն էժանացավ (իսկ, թե ինչու հենց այս ապրանքատեսակը, քանի որ հանրության շրջանում ամենաշատը սա էր փիառված որպես մոնոպոլիզացված, և հետո, երբեմնի ընդդիմադիրն ամենաշատը բանանից էր խոսում), մի քիչ ուրախացրեց էյֆորիայի մեջ ակամայից հայտնված մեր հայրենակիցներին, ապա ընտրություններից կարճ ժամանակ անց թանկացավ, սակայն եթե ՀՀԿ-ի ժամանակ 10-20% էր, ՔՊ-ի դեպքում թվերն ավելի առատաձեռն գտնվեցին Հայաստանի քաղաքացիների համար. թանկացումը կոնկրետ բանանի մասով գրեթե կրկնակի է։ Հիմա հարց է առաջանում` բանանը թարս բուսնե՞ց, թե՞ էյֆորիկ ամենաթողությունից մի քիչ էլ ցանկանում են օլիգարխները։ Թե՞ բանանի Միհրանն էլ օլիգարխից վերածվեց բիզնեսմենի։
Հ.Գ. Ինձ հասած տեղեկությունների համաձայն կուլիսային պայմանավորվածություն կա ներկա իշխանությունների և որոշ օլիգարխների միջև, ըստ որի` կենսական նշանակության ապրանքների թանկացումներն ակնառու չեն լինի (3-7%), որ սոցիալական բունտ չլինի, բայց այ «էկզոտիկ» հաճույքների համար քաղաքացիներն ստիպված կլինեն վճարել։ Հաʹմ բյուջեն կլցվի, հաʹմ էլ մեծ ձկները սոված չեն մնա»։

















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս