Հաճելիորեն զարմացած եմ. հայերը պահպանել են հրեական և ադրբեջանական գերեզմանատները. Լապշինն այցելել է Եղեգիս
Հանրահայտ ռուս և իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով գտնվում է Հայաստանում, այցելել է Եղեգիս գյուղում գտնվող հնագույն հրեական գերեզմանոց, որի հարևանությամբ նաև ադրբեջանական գերեզման է տեղակայված:
«Եղեգիս գյուղը չափազանց գեղատեսիլ է, և այն շրջապատող ազդեցիկ լեռները հզոր տպավորություն են թողնում: Գյուղում պահպանվել է Հայաստանի միակ հնագույն հրեական գերեզմանատունը: Այն այդքան էլ հեշտ չէ գտնել. այն գյուղի ծայրին է գտնվում և գետի մյուս ափին է, ուր կարելի է հասնել կոլորիտային, երերուն կամրջով, որով էլ հրեական գերեզմանատունը բաժանված է ադրբեջանականից», - գրում է Լապշինն իր բլոգում:
Վերջինս ընդգծում է, որ խորհրդային տարիներին այստեղ հայեր և ադրբեջանցիներ են ապրել, սակայն ղարաբաղյան հակամարտության բռնկումից հետո ադրբեջանցիները հեռացել են Հայաստանից, ինչպես և հայերը՝ Ադրբեջանից:
«Պետք է ասեմ, որ հաճելիորեն զարմացած եմ այն փաստով, որ հայերը ձեռք չեն տվել գերեզմանատանը: Չկա ոչ մի քանդված գերեզման, որևէ գրաֆիտի կամ վանդալիզմի նշան», - շեշտել է բլոգերը:
Նրա խոսքով՝ հրեական գերեզմանատունն ավելի հին պատմություն ունի: Եղեգիսի ամենանոր հրեական գերեզմանները թվագրվում են 1346 թվականին: Ինչպես նա նշում է, հայտնի չէ, թե ինչպես են հրեաները հայտնվել այստեղ և ինչպես անհետացել:

















































Ադրբեջանցիները պարբերաբար այցելում են Կապան՝ գնումներ կատարելու. Լապշին
Ալիևն ունի մոտ 7 000 սպանված, կորցրել է զրահատեխնիկայի 80%-ը, ավիացիայի 90%-ը, բայց չի կարողացել հաղթել Արցախին. Լապշին
Լապշինը՝ Հադրութից, Մարտունիից եւ Ջեբրայիլից ադրբեջանցիների ֆեյք տեսանյութերի մասին
Լապշինն անդրադարձել է Արայիկ Հարությունյանի դեմ Ադրբեջանի ղեկավարության կողմից 15 հոդվածով քրեական գործ հարուցելու մասին ադրբեջանական կայքերից մեկի հոդվածին
Իսրայելում ադրբեջանական համայնքում Թել-Ավիվ Յաֆֆայի հայկական եկեղեցու դեմ ծրագրված սադրանքի հրավերներ են տարածվում. Ալեքսանդր Լապշին (լուսանկար)
Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս