Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թեհրանի արևմտյան շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել Բացահայտվել է խոշոր խմբաքանակի «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպք (տեսանյութ) Չիլիի նախկին նախագահին առաջարկել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Իրանական ԱԹՍ-ն հետախուզում է անցկացրել Արաբական ծովում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակրի գտնվելու վայրում Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Մաքուր Երևան» ստեղծագործական մրցույթի մեկնարկը Չինաստանը գործարկել է Նանչան–Բաքու երկաթուղային բեռնափոխադրումները Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքով ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը Իրանից դեպի Հայաստան երկու չվերթ է չեղարկվել Եգիպտոսից Գազա է վերադարձել պաղեստինցիների առաջին խումբը Ովքեր են Ալեն Սիմոնյանի հետ մեկնում Մոսկվա Կարծում եմ՝ մենք կարող ենք լավ լուրեր ունենալ. Թրամփ Եթե Միացյալ Նահանգները զիջումների գնան, Իրանը կնվազեցնի ուրանի հարստացման մակարդակը

Թեհրանի արևմտյան շուկայում խոշոր հրդեհ է բռնկվելԲացահայտվել է խոշոր խմբաքանակի «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպք (տեսանյութ)Չիլիի նախկին նախագահին առաջարկել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնումԻրանական ԱԹՍ-ն հետախուզում է անցկացրել Արաբական ծովում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակրի գտնվելու վայրումԵրևանի քաղաքապետարանը հայտարարում է «Մաքուր Երևան» ստեղծագործական մրցույթի մեկնարկըՉինաստանը գործարկել է Նանչան–Բաքու երկաթուղային բեռնափոխադրումները Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքովԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցըԻրանից դեպի Հայաստան երկու չվերթ է չեղարկվել Եգիպտոսից Գազա է վերադարձել պաղեստինցիների առաջին խումբըՈվքեր են Ալեն Սիմոնյանի հետ մեկնում Մոսկվա Կարծում եմ՝ մենք կարող ենք լավ լուրեր ունենալ. ԹրամփՀրանտ-Լեոն Ռանոսը նոր ակումբ ունի․ պաշտոնականԵթե Միացյալ Նահանգները զիջումների գնան, Իրանը կնվազեցնի ուրանի հարստացման մակարդակըՉեխիան սահմանափակել է ռուս դիվանագետների տեղաշարժը«Պահեստարան» նախագիծը ենթադրում է հազվագյուտ հողային մետաղների գնում և պահեստավորում. The New York TimesՌուսական հարվածի պատճառով Խարկովում ավելի քան 820 բնակելի շենք է մնացել առանց ջեռուցման` 20-աստիճան ցրտինԱկնկալում ենք՝ Երևանի քաղաքականությունը մեր ռազմավարական պարտությանը ձգտող ​​դաշինքների չափանիշներ չի ենթադրում. ՌԴ ԱԳՆՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատախազություն (տեսանյութ)Հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Դա նշանակում է ամեն ինչ անել, որ ԹՐԻՓՓ-ը հանկարծ չաշխատի․ Ալեն Սիմոնյանը՝ Ռուսաստանի ԹՐԻՓՓ-ին միանալու հավանականության մասինՎտանգը կանխվել է. իրականացվել են ապամոնտաժման աշխատանքներՄի շարք հասցեներում լույս չի լինիԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն ու Իրանի ԱԳ նախարարը կհանդիպեն Ստամբուլում. AxiosՊոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներՋրային պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. 23-ամյա երիտասարդը կալանավորվել էՀայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներՀնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. ՄոդիSMS-ը թույլ օղակ է. ինչո՞ւ են հազարավոր մարդկանց WhatsApp-ի հաշիվները կոտրել և ինչպես խուսափել դրանիցՄարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվերԻսպանիան աջակցում է Հայաստանին խաղաղության գործընթացումՌուսաստանի կարծիքով Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ պետություն ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ ենԻնչպես են թույլ տվել ԲԿ-ում պատարագ մատուցելԻրանա-ամերիկյան բանակցությունները կարող են տեղի ունենալ Թուրքիայում. ISNAՈՒԵՖԱ-ի FDEP ծրագիրն առաջին անգամ անցկացվում է ՀայաստանումՖրանսիայի դեսպանն ընդունել է Հայաստանում ուսումնառող Ֆրանսիայի ռազմական ակադեմիայի ուսանողներինՕդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ ձնախառն անձրև, լեռնային առանձին շրջաններում բուք կլինիԺաննա Անդրեասյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականինԱդրբեջանցիները կոտրել են Վաղուհաս գյուղի եկեղեցու խաչքարը, պոկել սրբապատկերներըՀայտնի են «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2025» մրցույթի հաղթողները (ֆոտոշարք)Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Ջերմուկ տանող հատվածումՀնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՊարսից ծոցում, փոխադարձ սպառնալիքներ ու զգուշացումներ․ ԱՄՆ-Իրան առճակատումը չի թուլանումՀնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետն այցելել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիաԿաշառք և դատարանի որոշման անտեսում․ աղմկահարույց իրավական գործեր՝ Երևանում ղեկավար պաշտոն զբաղեցնողների հանդեպՀանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար«Այնտրախտը» լրջորեն դիտարկում է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակըՆա 12 անգամ անվրեպ հարվածել է 11-մետրանոց նշակետիցԲուլինգ, բողոքներ, ստուգումներ․ ինչ է բացահայտել կրթության տեսչությունը 2025-ին
Հայաստան

Ուսուցիչների աշխատավարձի բարձրացման հույս չկա

Արժանապատիվ աշխատավարձի կարոտ ուսուցիչները աշխատավարձի բարձրացման ակնկալիք, գոնե առաջիկա մեկ-երկու տարում, չեն կարող ունենալ, գրում է hraparak.am-ը։ Համենայնդեպս, այս հարցով մեզ որեւէ հուսադրող պատասխան չտվեց կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Փոխարենը, ՊԵԿ-ում, ֆիննախում, քաղաքապետարանում եւ մյուս պետական կառույցներում քայլելով պաշտոնի եկածներն ու իրենց գործից բացարձակ գլուխ չհանողները կամ հազար տարվա կոռումպացվածները թող շարունակեն մի քանի ամսվա «արգասաբեր» աշխատանքից հետո միլիոններով պարգեւավճար ու աշխատավարձ ստանալ։

Սա արդար է նոր Հայաստանում։ Իսկ սերունդ կրթող մանկավարժներին, ինչպես Սերժի օրոք, այնպես էլ հիմա, պետությունը կշարունակի գրոշներ տրամադրել, որ նրանք էլի սերունդ կրթեն, որ հետո դրանց միջի «ամենաուսյալները» նորից գան իշխանության եւ թքած ունենան իրենց տառաճանաչ դարձնողների վրա։

Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանին հարցրինք, թե ուսուցիչների աշխատավարձի բարձրացման որեւէ ծրագիր կա՞։ Նա պատասխանեց․ «Մեր ամենամեծ առաջնահերթություններից է, եւ մենք նախնական քննարկում ունեցել ենք, էս պահին զերծ կմնամ մեկնաբանությունից, բայց մենք աշխատում ենք էդ ուղղությամբ»։

- Օրինակ՝ առողջապահության ոլորտում 6 ամսում երկու անգամ բուժաշխատողների աշխատավարձ բարձրացրեցին, ձեր դեպքում հնարավո՞ր չէ։

- Էստեղ շատ մեծ բյուջեների մասին է խոսքը գնում, մեր նախնական հաշվարկներով, օրինակ, ուսուցիչների աշխատավարձը մոտ տասը տոկոսով բարձրացնելու համար ավելի քան 5 միլիարդ դրամ է անհրաժեշտ։

- Այս պարգեւավճարների ֆոնին համեմատականներ շատ տարվեցին, որ ուսուցիչները ստանում են կոպեկներ, իսկ պետական աշխատողներն իրենք իրենց մի քանի միլիոնով պարգեւատրում են։

- Ես երկու շաբաթ առաջ հենց էստեղ ասել եմ, որ պետական համակարգի… էդ շատ ուղիղ կապ ունի պետական համակարգում պատշաճ պարգեւատրումը մյուս ոլորտների աշխատավարձերի հետ։ Եթե մենք ունենք արդյունավետ գործող պետական համակարգ եւ պատշաճ ֆինանսավորում, որի դեպքում լավ մասնագետներ կարող ես ներգրավել, պետությունն ավելի արդյունավետ կաշխատի, հետեւաբար, տնտեսության մեջ կունենաս էնպիսի արդյունքներ, որը թույլ կտա մյուս ոլորտները զարգացնել։

- Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ կոռուպցիոն բացահայտումների արդյունքում հարյուրավոր միլիոնների գումար է վերադարձվել պետբյուջե։ Հիմա այդ գումարներն ինչո՞ւ չեն ուղղում աշխատավարձերի բարձրացմանը, թե՞ բյուջեի սղությունն այնքան շատ է, որ դրանով այդ բացն են լրացնում։

- Էդ ֆինանսների նախարարությանը պետք է ուղղել։

- Դուք այդ հարցադրումը չե՞ք արել, այդ հարցը չե՞ք բարձրացրել կառավարության առաջ։

- Եթե տեսել եք, նախորդ տարի շատ տարբեր ծրագրերի, այդ թվում նաեւ անվտանգային միջոցներ են ուղղվել, նաեւ մենք ենք որոշակի առումով նախորդ տարիներից դպրոցներում առաջացած խնդիրների ֆինանսավորում իրականացրել, որ էդ խնդիրները լուծվեն։ Այսինքն՝ շատ տարբեր ուղղություններով գնացել է։ Բայց արի մանրամասն՝ ֆինանսների նախարարին։

- Հիմա մենք ե՞րբ կունենանք ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում։

- Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի դա արագ լինի։

- Գոնե 2020 թվականի բյուջեում ակնկալե՞նք, որ աշխատավարձի բարձրացում կլինի։

- Վահե ջան, որ տարբեր կերպ տաս հարցերը, ես նույնկերպ եմ պատասխանելու։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի դա մաքսիմալ արագ լինի։

- Նախորդ կառավարությունն էլ էր փորձում անել ամեն ինչ, բայց չէր ստացվում։

- Նախորդ կառավարությունը 2008 թվականից ընդհանրապես աշխատավարձ չի բարձրացրել։

hraparak.am