Ներիր, Հովհաննես Թումանյան
2019թ․ այսինքն այս տարի, փետրվարի 19-ին, այսինքն 13 օր անց լրանում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակը։ Անկեղծ ասած, ես վերապահումով եմ մոտենում տարբեր հոբելյանների «համազգային» տոնակատարություններին։ Բայց, համոզված եմ, որ Հովհաննես Թումանյանը հայոց պատմության, հայ իրականության մեջ բացառիկ երևույթ է, գուցե՝ ամենաբացառիկը։ Նաև ես համոզված եմ, որ եթե հայ հասարակությունը խորապես հասկանար ևըմբռներ թումանյանական փիլիսոփայությունը, մենք բոլորովին այլ, զարգացած, հանդուրժող, պետական մտածողություն, արժանապատվություն ունեցող ժողովուրդ կլինեինք։ Թումանյանը միշտ այժմեական է, կարդացեք նրա ցանկացած ստեղծագործություն՝ պոեմներ, բալլադներ, բանաստեղծություններ, քառյակներ, հոդվածներ, և կգտնեք խորը փիլիսոփայություն,սեր, կսկիծ․․․ և ցավոք, այսօրվա մեր իրականությունը։ Եթե Հովհաննես Թումանյանը լիներ որևէ եվրոպական, թեկուզ ամենափոքր երկրի ներկայացուցիչ, նրա անունը կթնդար համաշխարհային գրականության մեջ, իսկ տվյալ ազգը կհպարտանար իր , իսկապես մեծ զավակով։ Ինչու՞ այս ամենը ներկայացրի։ Ցանկացած միջակ, կամ այսօրեական հանրահայտ անձի հոբելյանի, կամ մահվան կապակցությամբ ստեղծվում է կառավարական հանձնաժողով, որն էլ մշակում և անցկացնում է միջոցառումների ծրագիր։ Արդ, ու՞ր է Հովհաննես Թումանյանի հոբելյանական հանձնաժողովը և նրա աշխատանքներն ու ծրագրերը։ Չգիտեմ․․․ Շուրջ մեկ տարի հայաստանյան միջավայրը պետք է ապրեր, շնչեր Թումանյանով։ Ի դեպ, այդպես էր, որքան էլ զարմանալի թվա, կոմունիստական «ապազգային» ռեժիմի ժամանակ, Հովհաննես Թումանյանի 100 ամյակին, 1969թ․։ Իսկ այժմ, անկախ Հայաստանում․․․
Վեջաբանի փոխարեն․
Հազար տարով, հազար դարով առաջ թէ ետ, ի՜նչ կա որ.
Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ,
Հազար էսպէս ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ։
Հովհաննես Թումանյան
1921, Մայիսի 3
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս