Այս ծրագիրը մշակողը հաստագլուխ, հաստավիզ անասունի մեկն է եղել. Բերբերյանը` գյուղնախարարության միավորման մասին
Գյուղատնտեսության նախարարության միացումը ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը մեր իշխանության հերթական սխալներից մեկն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրուցում ասաց գյուղատնտես, «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը:
«Գյուղատնտեսության շուրջը պետք է համախմբվեն շատ նախարարություններ, մարմիններ, օրինակ Ջրային կոմիտեն, անտառտնտեսությունը եւ այլն եւ այլն: Դե, խելքները էդքան է հասնում, գյուղատնտեսությունը իրենց համար երկրորդական բան է, հերթական սխալն են անում, ժամանակը կգա եւ այս սխալը կուղղեն»,- ասաց նա:
Հրաչ Բերբերյանի խոսքով` այս նախաձեռնությամբ գյուղը երկրորդային պլան է մղվում:
«Չի կարելի բնագավառը չպատկերացնելով նման անգրագետ քայլ անել, իրենց հարմարությանն են նայում, ոչ թե նպատակին: Չի կարելի մի ոլորտը, որը արտադրանք է տալիս, միավորել մի նախարարության հետ, որը ընդամենը կանոնակարգող գործունեություն է վարում: Հաստատ մի բան գիտեմ, որ այս ծրագիրը մշակողը ընդամենը հաստագլուխ, հաստավիզ անասունի մեկն է եղել, անգրագետ»,- հավելեց գյուղատնտեսը:
Հրաչ Բերբերյանի խոսքով` միանձնյա որոշում է կայացվել` հաշվի չառնելով շահագրգիռ կողմերի, հանրության տեսակետը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...