Նախարարի հավաստմամբ՝ մեծածավալ ճանապարհաշինության որակը վերահսկվել է նաև պետական լաբորատորիայի միջոցով
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից անցած տարի կառուցվել, վերակառուցվել, նորոգվել ու հիմնանորոգվել է միջպետական, հանրապետական, տեղական ու մարզային նշանակության 504,5 կիլոմետր ճանապարհ ամբողջ հանրապետության տարածքում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այդ մասին հայտարարեց փետրվարի 3-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ։
«Բացի այդ, 30 կիլոմետր կրկնակի ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել կապալառու ընկերությունների միջոցների հաշվին։ Դրանք անորակ իրականացված աշխատանքներ են եղել։ Եվս 30 կիլոմետր գրունտային ճանապարհներ են կառուցվել՝ հիմնականում «Հյուսիս-Հարավ»-ին զուգահեռ իրականացվող աշխատանքներ, որոնք վերը նշված ցուցանիշների մեջ չկան»,-մանրամասնեց Խուդաթյանը՝ հավելելով, որ հաշվետու տարվա ընթացքում իրականացվել են նաև 10 կամրջի և 2 տրանսպորտային հանգույցի շինարարական աշխատանքներ։
Գերատեսչության ղեկավարի հավաստմամբ՝ աշխատանքներ են տարվել նաև ճանապարհաշինության որակական ցուցանիշների բարելավման ուղղությամբ՝ պետական լաբորատորիայի մեծածավալ ընդգրկմամբ։ Մասնավորապես՝ անցած տարի պետական լաբորատորիան 4300 նմուշառում է իրականացրել՝ 2024 թվականի 1700-ի փոխարեն։ «Մեր լաբորատորիան հնարավորություն է տալիս ուսումնասիրել հատիկային կազմը, հաստությունը, խտությունը, գծանշումը, երթևեկության նշանների որակը։ Հետևաբար, բազմաթիվ են եղել արձանագրված դեպքերը, երբ կրկնակի աշխատանք անելու անհրաժեշտություն է եղել»,-ներկայացրեց Խուդաթյանը։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...