Ադրբեջանցի դիվերսանտների փոխանակումը հնարավոր չեմ համարում. ԱՀ արդարադատության նախարար
«Արցախի Հանրապետության պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի փոխանակումը հնարավոր չեմ համարում»,- այս մասին հունվարի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների կողմից վերջին շրջանում Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի փոխանակմանը վերաբերյալ հարցին ի պատասխան ասել է Արցախի Հանրապետության Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, հայտնում է «Արցախպրես»-ը:
Նա նշել է, որ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը կատարել են ծանր հանցագործություն, որի համար էլ դատապարտվել են ԱՀ քրեական օրենսգրքով: Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ հայկական և ադրբեջանական կողմերում ներկայումս պաշտոնապես ազատազրկման մեջ է 5 քաղաքացի, ներառյալ 2014-ին Արցախի սահմանը ապօրինաբար հատած և քրեական մի շարք հանցագործությունների համար դատապարտված Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...