Հաճախ այցելեք Գյումրի՝ վայելելու նրա ինքնատիպ մարդկային ու մշակութային կոլորիտը. Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ արդեն սովորական դարձած այցելությամբ Գյումրիում էր՝ բացառապես հոգևոր ու մշակութային ոչ պաշտոնական օրակարգով: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:
Գյումրու հանդեպ նախագահի և նրա ընտանիքի վերաբերմունքն առանձնահատուկ է, ինչի մասին նախագահ Սարգսյանը բազմիցս է նշել՝ հորդորելով ու առաջարկելով հաճախակի ընտանիքներով այցելել Գյումրի՝ վայելելու նրա ինքնատիպ մարդկային ու մշակութային կոլորիտը:
Նախագահի և նրա տիկնոջ հերթական այցելությունը սկսվել է Ս. Յոթվերք եկեղեցում մոմավառությամբ, որից հետո նրանց և մեծանուն կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանին իր թեմական հարկի տակ հյուրընկալել է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Սրբազանը հյուրերին ծանոթացրել է թեմի գործունեությանը և կառույցներին: Նախագահը հետաքրքրվել է իրականացվող ծրագրերով և նախատեսվող նախագծերով՝ պատրաստակամություն հայտնելով որևէ կերպ աջակցել դրանց:
Սոցիալ-կրթական կենտրոնը Շիրակի թեմի ազգային գործունեության լավագույն վկայություններից է: Աղբանոցի վերածված նախկին բաղնիքի շենքը հիմնովին նորոգվել և կահավորվել է՝ վերածվելով մի վայրի, որտեղ բոլոր շահառուները և այցելուները սպասված են, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է գտնել իր բաժին գթասրտությունը: Կենտրոնը ծավալում է կրթական, սոցիալական, երիտասարդական, հոգևոր-մշակութային գործունեություն:
Հանրապետության նախագահն ու տիկին Նունե Սարգսյանը շրջել են կենտրոնում, անմիջական ու ջերմ զրույցի միջոցով շփվելով տարբեր՝ նկարչության, համակարգչային գիտելիքների, լեզուների ուսուցման և մյուս խմբակներում սովորող երեխաների հետ:
Հանդիպումից տպավորված երեխաները հանրապետության նախագահից խնդրել են ինքնագիր թողնել իրենց աշխատանքային տետրերում:
Էլ ավելի անկեղծ ու աշխույժ է եղել մթնոլորտը կենտրոնում գործող «Հեքիաթ» և «Ամենագետիկ» նախակրթարանների մանուկների հետ, ովքեր հյուրերին ողջունել են երգով ու ասմունքով:
Կենտրոնում վերապատրաստվում կամ մասնագիտություն են ձեռք բերում նաև մեծահասակները՝ հմտանալով տարբեր մասնագիտությունների մեջ՝ կար ու ձևից մինչև խոհարարություն: Տեր և տիկին Սարգսյանները ծանոթացել են նաև կենտրոնի այդ ուղղության շահառուների աշխատանքին և նրանց հմտությունների արդյունք հանդիսացող արտադրանքին:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...