Ամենայն Հայոց կաթողիկոսը ՀՀ ԱԺ նախագահի հետ հանդիպման ժամանակ կարևորել է պատգամավորների կրթադաստիարակչական առաքելությունը
Հունվարի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանին:
Ինչպես հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, շնորհավորելով պրն. Միրզոյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առիթով` Նորին Սրբությունը մաղթել է, որ նրա պաշտոնավարումը նշանավորվի բարի արդյունքներով երկրի բարօր ու օրհնյալ կյանքի համար:
Վեհափառ Հայրապետը, խոսելով պետական, ազգային և հասարակական կյանքում Ազգային ժողովի կարևոր դերակատարության մասին, մասնավորապես շեշտել է օրենսդրական կարգավորումներով հայրենի երկրի առջև ծառացած խնդիրների լուծման և առաջընթացի ապահովման, ինչպես նաև միջխորհրդարանական կապերի և խորհրդարանական դիվանագիտության խթանման անհրաժեշտությունը: Նորին Սրբությունը հավելել է, որ օրենքները պետք է ստեղծվեն սիրով և ծառայեն բարուն` նպաստելով պետության զորացմանն ու զարգացմանը, ժողովրդի կյանքում բարիքի առատացմանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է Ազգային ժողովի պատգամավորների կրթադաստիարակչական առաքելությանը, քաղաքական բանավեճերը և քննարկումները փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության մթնոլորտում վարելու կարևորությանը, ինչը նաև դաստիարակչական նշանակություն պիտի ունենա և բարի օրինակ լինի աճող սերնդի համար:
Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձ է կատարել նաև Մայր Աթոռի և ՀՀ Ազգային ժողովի միջև ձևավորված համագործակցությանը` նշելով, որ Եկեղեցու առաքելությունը ծառայությունն է ժողովրդին: Այս իմաստով Նորին Սրբությունը հաստատել է, որ ինչպես անցյալում, այնպես և այսօր Հայոց Եկեղեցին շարունակելու է իր օգտակարությունը բերել օրենսդիր մարմնին ազգային, կրոնական, հասարակական խնդիրներին վերաբերող հարցերում, նպաստել Հայաստանի և Սփյուռքի ներուժի համախմբմանը հանուն հայրենիքի պայծառության, խաղաղ ու ապահով կյանքի:
Իր հերթին ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ հասարակությունը մեծ ակնկալիքներ ու սպասումներ ունի 7-րդ գումարման Ազգային ժողովից: Տիար Արարատ Միրզոյանն իր մտորումները ներկայացրել է առկա մարտահրավերների հաղթահարման գործում խորհրդարանի առաքելության և պատգամավորների դերակատարության առնչությամբ: Այս համատեքստում ԱԺ նախագահը ևս կարևորել է Եկեղեցի-պետություն համագործակցությունը:
Զրույցի ընթացքում Գարեգին Բ Հայրապետը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ներկայացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական, սոցիալական ծրագրերը, տեղեկություններ փոխանցել Եկեղեցու գործունեության վերաբերյալ:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերստին իր օրհնությունն ու մաղթանքներն է բերել ՀՀ ԱԺ նախագահին:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...