Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունվարի 29-ին
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ ավարտվեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցի քննությունը:
Արմեն Գևորգյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ միայն տեղեկացրեց, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ` բողոքների վերաբերյալ որոշում կայացնելու, որը հրապարակվի հունվարի 29-ին:
«Այս պահի դրությամբ որևէ նոր բան ասելու չունեմ, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, հունվարի 29-ին որոշումը կհրապարակվի, և ըստ այդմ էլ բոլորս կիմանանք»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14–ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Արմեն Գեւորգյանին կալանավորելու ՀՔԾ–ի միջնորդությունը։ Այս որոշումը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Առաջին ատյանի դատարանի որոշումը մասնակի բողոքարկել է նաև պաշտպանական կողմը։
Հիշեցնենք նաև, որ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելը, ՀՀ ՔՕ-ի 38-300.1 հոդվածի հատկանիշներով՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը, ինչպես նաև ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...