Մանվել Գրիգորյանն արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման համար 3 մլն դրամի պահանջով դիմել է դատարան
Կալանավորված գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Մաքսինֆո» լրատվամիջոցի՝ իր պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Ղոնյանը:
«Հայցադիմումով 3 մլն դրամի փոխհատուցման պահանջ է դրված, հետագայում այդ գումարը փոխանցվելու է մանկատներից մեկին, խնդիրը գումարը չէ, այլ այն, որ պատվին, արժանապատվությանը վնասող անպատասխանատու հայտարարությունները պակասեն»,-շեշտեց նա:
Կարեն Ղոնյանը չբացառեց, որ հետագայում այլ հրապարկումների հետ կապված ևս կարող են դիմել դատարան:
Փաստաբանը նշեց, որ «Մաքսինֆո»-ն «Առևտուր թուրքերի հետ․Մանվել Գրիգորյանի մասին ևս մեկ աղմկահարույց բացահայտում» վերնագրով նյութ է հրապարկել, որում նշված է եղել, որ Մանվել Գրիգորյանը ժամանակին թուրքերին է վաճառել Վազգեն Սարգսյանի կողմից իրեն հանձված 1500 գլուխ ոչխար:
Նշված հոդվածում Անահիտ Մնացականյանը նշում է.
«Ամուսինս՝ Կարեն Զարբաբյանը, այդ տարի նշանակվել էր Սիսիանի ներքին գործերի բաժնի պետ և միաժամանակ հանդիսանում էր Սիսիանի շրջանի պարետ: 1991-1992 թվականն էր, Ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ ժամանակահատվածը և շատ կարևոր նշանակություն ուներ սահմանամերձ շրջանների անվտանգության պահպանումը: Մի քանի օրվա ընթացքում սահմանին հարող ադրբեջանական բնակավայրերից թուրք ավազակախմբերը ներխուժել էին Սիսիանի սահմանամերձ գյուղեր և գողացել անասուններ:
Գողացված անասուններին հետ բերելու նպատակով Կարենի ղեկավարությամբ 3 օր Սիսիանի բարձրադիր սարերից կատարվում էին հետախուզական աշխատանքներ, 3 օր շարունակ Սիսիանի ցրտաշունչ քամիների տակ մեր օպերատիվ ջոկատը, իրականացնելով ռազմական գործողություններ, Ադրբեջանի տարածքից բռնագրավեցին 1500 գլուխ ոչխար:
Այդ մասին Կարենը տեղեկացրեց Վազգեն Սարգսյանին, և նրա անմիջական ցուցումով այդ 1500 գլուխ ոչխարը հանձնվեց Մանվել Գրիգորյանին: Կարենի կողմից խստիվ միջոցառումներ ձեռնարկվեցին, որպեսզի որևէ բնակիչ չհամարձակվի գեթ 1 հատ ոչխար վերցնի այդ հոտից, նույնիսկ գործողությունները իրականացնող օպերատիվ ջոկատը մի կուշտ փորով հաց ուտելու համար չհամարձակվեց խախտել Կարենի հրամանը:
1500 գլուխ ոչխարը հանձնվեց Մանվել Գրիգորյանին, որոշ ժամանակ անց ստացվեց տեղեկություն, որ այդ 1500 գլուխ ոչխարը վաճառվել է թուրքերին»:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...