Երևանի ամանորյա տոնական ձևավորման համար ծախսվել է շուրջ 92 մլն դրամ
Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման համար ծախսվել է 91.990.000 ՀՀ դրամ, որի մեջ է մտնում նաև Հանրապետության հրապարակի մայր տոնածառի ձեռքբերման ձևավորման և տեղափոխման ծախսերը:
Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մայր տոնածառի, թվով 9 վարչական շրջաններում և Ազատության հրապարակում տոնածառների տեղադրման և ապամոնտաժման արժեքը կազմել է 21 մլն 770 հազար ՀՀ դրամ:
Իսկ դեկտեմբերի 31-ին ամանորյա տոնական հրավառության համար ծախսված գումարը 850.000 ՀՀ դրամ է:
Հիշեցնենք, որ «Երևան 2800» մշակութային հիմնադրամը Ռուսաստանի Դաշնությունից ձեռք է բերել և Երևան տեղափոխել նոր արհեստական տոնածառ՝ 35մ բարձրությամբ՝ իր համապատասխան լույսերով և զարդարանքով՝ մոտ 71 մլն դրամով: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ ավագանու նիստի ժամանակ հայտարարել էր, որ Երևանի գլխավոր տոնածառն արժի 21 միլիոն 900 հազար դրամ, լույսերն ամբողջությամբ՝ 36 միլիոն 500 հազար դրամ, իսկ խաղալիքները՝ 10 միլիոն 132 հազար 400 դրամ:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...