Չեմ բացառում, որ կարող են լինել նաև 150% պարգևավճար ստացած մարդիկ. Երևանի փոխքաղաքապետ
Չեմ բացառում, որ կարող են լինել նաև 150 % պարգևավճար ստացած մարդիկ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:
«Ո՞վ ասաց, որ 100 տոկոսից ավելի պարգևավճար չեն կարող ստանալ: Խնդիրն այլ է, եթե մենք խոսում ենք աշխատավարձի ֆոնդի վերաբաշխման մասին որպես պարգևատրում, ապա այո, այստեղ 100 տոկոսը չի կարող անցնել: Եթե խոսում ենք հստակ պլանավորված պարգևատրման ֆոնդի մասին և դրա վերաբաշխման, ապա պարգևատրման ֆոնդը կարող է նախատեսված լինել 500 տոկոսի և 500 տոկոս էլ բաշխվեր»,- նշել է փոխքաղաքապետը:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն Ամանորից առաջ համակարգի 1628 աշխատակիցների պարգևատրել է ընդհանուր 474 միլիոն դրամի չափով։
Քաղաքապետարանը հայտնել է, որ պատրաստ է հրապարակել պարգևատրումների անվանական ցանկը, եթե Արդարադատության նախարարությունը եզրակացություն տա, որ այդ հրապարակումը չի հակասում անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ օրենսդրությանը։
«Մենք հրապարակել չենք կարող, որովհետև մեր դիրքորոշումը հաստատվել է Արդարադատության նախարարության կողմից, որ այդ տվյալներն անհատական են և հրապարակվել չեն կարող, եթե չկա անձի համաձայնությունը»,- ասել է Հայկ Սարգսյանը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...