Այո՛, շոու բիզնեսը պետք է հարկվի
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը չի հերքում, որ ՊԵԿ աշխատակիցները այցելելու են ժամանցի վայրեր ու ռեստորանային համալիրներ՝ հորդորելով սեփականատերերին, որ շոու բիզնեսի ներկայացուցիչներին սահմանված կարգով աշխատավարձ ձևակերպեն։
«Ընթացիկ վերահսկողական մեխանիզմներ իրականացնում են մեր աշխատակիցները, այդ թվում նաև այցելում են ռեստորանային համալիրներ և կազմակերպություններ և հորդորում, որ հավաքույթների դեպքում սահմանված կարգով ձևակերպեն այդ մարդկանց աշխատանքը։ Դրանք զուտ հորդորի տեսքով են լինում»,- Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Դավիթ Անանյանը։
Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ՊԵԿ նախագահն ասել է՝ Թաթան մերն է, իրեն չենք կպնում, Դավիթ Անանյանը պատասխանեց․ «Թաթան, կարծում եմ, որ համազգային է, ոչ միայն մերն է, այլ բոլորինն է։ Բայց եթե դուք կարծում եք, որ ինքն արտոնյալ է մնացածների համեմատ՝ հարկեր վճարելու առումով, ասեմ՝ ոչ, նման հայտարարություն չի եղել ու չի կարող լինել»։
Դավիթ Անանյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ իրենք ցանկանում ենք, որ շոու բիզնեսը հարկվի, բայց հավելեց, թե իրենք շոու բիզնեսից էլ են նման ազդակներ ստանում։
«Այո՛, իրենք էլ դեմ չեն, որ դա լինի։ Կարծում եմ՝ մոտակա ժամանակներում պետք է որոշակի քննարկումներ ունենանք և իրենց ուղղորդենք այն ճիշտ ճանապարհը, որ իրենք պետք է իրականացնեին դեռևս տարիներ առաջ։ Պետք է հանրային քննարկում ու փոխադարձ համաձայնություն ձեռք բերենք։ Մենք շոու բիզնեսին մատնանշեցինք զուտ այն պատճառով, որ հարկերի հավաքագրման առումով մշակույթի գործիչները մեզ աջակցեն»,-շարունակեց Անանյանը։
Վերջինս վստահեցրեց, որ հարկումը չի տարածվում բարեգործական համերգների վրա։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...