Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տարի՞ք, թե՞ հոգեվիճակ (տեսանյութ) Մինչև տարեվերջ նահանգում այլ մահապատիժ չի իրականացվի Երևան-Ֆրեզնո. քննարկվել են առևտրի, ներդրումների և B2B համագործակցության հնարավորությունները Իրանական կողմը հերքել է, որ իրենց «վտարել» են ԱՄՆ-ից. Axios Ռոնալդուի անձնական ինքնաթիռը մեկնել է Մադրիդ 2027թ. հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան Հունգարիայի հյուպատոսության աշխատակիցները կլքեն Ռուսաստանի տարածքը Երկու առաջնորդներն էլ դարձել են «դիմադրության առաջնորդներ» Ընտանեկան բռնությունը շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու հիմնարար իրավունքները Ուկրաինական ծովային դրոնները վերածվել են բազմաֆունկցիոնալ մարտական համակարգերի. NYT 14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է Թենեսի նահանգում Գեյլ Փայքի մահապատիժը չեն կարողացել իրականացնել

Տարի՞ք, թե՞ հոգեվիճակ (տեսանյութ)Մինչև տարեվերջ նահանգում այլ մահապատիժ չի իրականացվի Երևան-Ֆրեզնո. քննարկվել են առևտրի, ներդրումների և B2B համագործակցության հնարավորություններըԻրանական կողմը հերքել է, որ իրենց «վտարել» են ԱՄՆ-ից. AxiosՌոնալդուի անձնական ինքնաթիռը մեկնել է Մադրիդ2027թ. հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն ԹորոսյանՀունգարիայի հյուպատոսության աշխատակիցները կլքեն Ռուսաստանի տարածքըԵրկու առաջնորդներն էլ դարձել են «դիմադրության առաջնորդներ»Ընտանեկան բռնությունը շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու հիմնարար իրավունքներըՈւկրաինական ծովային դրոնները վերածվել են բազմաֆունկցիոնալ մարտական համակարգերի. NYT14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել էԹենեսի նահանգում Գեյլ Փայքի մահապատիժը չեն կարողացել իրականացնելԲավարիան պատրաստվում է երկարաձգել Մայքլ Օլիսեի հետ գործող պայմանագիրը Աշխատավարձ չստացող քահանա պետք է չլինի ՀՀ-ում, եկեղեցու համայնքը պետք է իմանա՝ քանի լումա մտավ եկեղեցի. ՓաշինյանՄոդուլային ատոմակայանը մեզ, մեծ հավանականությամբ, չի հերիքելու. ՓաշինյանՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Վաղ հայտնաբերումը վճռորոշ է. մեկնարկում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիսըԲորդոն վաճառվել է 1 եվրոյովՊետք է արմատախիլ անենք ընտանիքի ներքին հակաիրավական գործերին չխառնվելու վտանգավոր կարծրատիպը. ՆԳ նախարար Գազի գնի բարձրացման վերաբերյալ այս պահին որևէ ազդակ չունենք․ ՓաշինյանՖեյրֆորդի ավիաբազայի բարդ հետաքննությունը շարունակվում է2027թ. պետբյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարանMy Fin UCO-ն լիցենզիա չունի և գործում է ԿԲ վերահսկողությունից դուրս. ԿԲՀանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումըԱրև և քամի. ինչպե՞ս է Վարդենիսը վերածվում վերականգնվող էներգետիկայի հանգույցիՀոկտեմբերի 1-ը Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի օրն էՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին՝ Անկախության օրվա առթիվՈւղևորներից մի քանիսը ներխուժել են օդաչուների խցիկ և վնասազերծել հարձակվողինՀնդկական ընկերությունը ԱՄՆ-ում $15 մլրդ արժողությամբ պողպատի գործարան կկառուցի Կրիշտիանու Ռոնալդուն լքել է ազգային ընտրանու ճամբարըԿիրանց է այցելել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությունը (ֆոտոշարք)Գերմանիայում Boeing 737-ը թռիչքից առաջ բախվել է հրշեջ մեքենայինՍիսիան համայնքի «Հիդրոշինարարների» զբոսայգին ամբողջությամբ վերադարձվեց համայնքի տիրապետմանըՊայմանագրեր և փոխըմբռնման հուշագիր Թուրքիայի և Ադրբեջանի միջևՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 գրոսմայստերՀոկտեմբերը կլինի ոչ տաք և տեղումնառատԹուրքիայի ֆոնդային շուկայում ճգնաժամի պատճառով կառավարությունում հնարավոր են կադրային փոփոխություններԵրևանում անցկացվեց շրջանավարտների ամենամյա մարզական միջոցառումը (ֆոտոշարք)Ավտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք են բացահայտել (տեսանյութ)Հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է Թիրախում հայտնվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք ու երեխաներԼրագրողների անվտանգություն, ոստիկանության ու ԶԼՄ-ների միջև մասնագիտական հարաբերությունների ամրապնդումԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 25.7 մլն դրամի վնասըԿամ պայթեցնում ենք նրանց, կամ համաձայնության գալիս. ԹրամփՔննարկման առանցքում՝ Երևանում խցանումների նվազեցման և երթևեկության բեռնաթափման հնարավոր լուծումներըԿիևը և 6 մարզեր մնացել են առանց հոսանքիFlydubai-ը դադարեցրել է թռիչքները դեպի ԻսրայելԳերբանականության զարգացման հնարավորությունները, մարտահրավերները և այդ ոլորտում Հայաստանի ներուժըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՎարչապետը Երևանում ներկա է գտնվել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը (ֆոտոշարք)
Բիզնես

Նվազ ինվազիվ վիրահատություններ ու արագ ապաքինում. Սլավմեդ ԲԿ

Ժամանանակից վիրաբուժությունը ու զարգացած տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս պացիենտին առաջարկել քիչ տրավմատիկ միջամտություններ, որոնք նաև երաշխավորում են հետվիրահատական կարճ շրջան ու արագ ապաքինում: Սլավմեդ ԲԿ-ում ներդրվել են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի պացիենտը ստանա մատչելի ու արդյունավետ բուժում որակյալ մասնագետների կողմից:

“Առողջապահական համակարգ” մասնագիտական պարբերականի զրույցը Սլավմեդ ԲԿ-ի Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության ծառայության ղեկավար, բարիատրիկ (ճարպակալման) վիրաբույժ Արամ Սեդրակյանի հետ:

-Պարոն Սեդրակյան, ընդհանուր վիրաբուժությունը ինչքան էլ պարզ, այնքան էլ բարդ հասկացություն է: Մասնավորապես ի՞նչ խնդիրներով պացիենտը կարող է դիմել մեզ:
-Մեր ծառայությունն իրականացնում է աղեստամոքսային տրակտի օրգանների (կերակրափող, ստամոքս, ենթաստամոքսային գեղձ, լյարդ, լեղապարկ, հաստ և բարակ աղիներ, տարբեր տեղակայման ճողվածքներ) վիրահատական միջամտություններ, այդ թվում՝ պրոկտոլոգիական միջամտություններ:Այլ կերպ ասած՝ իրականացնում ենք որովայնի խոռոչի օրգանների պաթոլոգիաների բուժում՝ ապահովելով հիվանդների՝ արագ և առանց բարդությունների ապաքինումը: Մեր կենտրոնը հագեցած է եվրոպական չափանիշներին համապատասխան ախտորոշման և բուժման համար նախատեսված բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Վիրահատությունները կատարվում են և բաց և լապարոսկոպիկ եղանակով, սակայն նախապատվությունը տալիս ենք լապարոսկոպիային:

-Ո՞րն է առավելությունը:
- Նվազ ինվազիվություն, փոքր կտրվածքներ, հետվիրահատական բարդությունների ցածր մակարդակ, հոսպիտալացման սեղմ ժամկետ (1-2 օր), արագ ապաքինում և հիանալի կոսմետիկ արդյունավետություն. սրանք այն առավելություններն են, որոնց համար մենք նախընտրում ենք լապարասկոպիկ մեթոդը: Լապարոսկոպիկ մուտքը վիրաբույժին նաև հնարավորություն է տալիս միաժամանակ մի քանի վիրահատություններ կատարել որովայնի խոռոչի օրգանների վրա՝ համապատասխան ցուցումների առկայության դեպքում: Մենք կատարում ենք նաև մեկ կտրվածքվ լապարոսկոպիկ վիրահատություններ (SILS տեխնիկա), որոնց դեպքում մի քանի կտրվածքների փոխարեն առկա է 1 կտրվածք (մինչև 2 սմ), այն էլ պորտի մեջից: Այս մոտեցումը հրաշալի կոսմետիկ արդյունքի երաշխիքն է: Վիրահատություններն իրականացվում են վերջին սերնդի գերմանական KARL STORZ ընկերության արտադրության էնդոսկոպիկ համակարգով, որն ապահովում է մաքսիմալ բարձր որակի Full HD տեսանելիություն և մինիալի հասցնում բարդությունները վիրահատության ժամանակ՝ թույլ է տալով իրականացնել անթերի և անվտանգ վիրահատական միջամտություններ: Բայց իհարկե կարող են լինել նաև դեպքեր, երբ պահանջվում է երկփուլ կամ եռափուլ բուժում տարբեր մեթոդների կիրառմամբ։ Նման միջամտություններ ևս հաջողությամբ իրականացնում ենք:

-Ձեր ծառայությունը նաև ճարպակալման դեմ է լուծումներ առաջարկում: Ինչքանո՞վ է այն այսօր պահանջված միջամտություն:
-Ճարպակալումը քրոնիկական, ժառանգական գործոնով պայմանավորված խրոնիկ հիվանդություն է, որի հիմքում ընկած է ավելորդ ճարպի կուտակումն օրգանիզմում: Այն բերում է ոսկրա-մկանային, սիրտ-անոթային, միզասեռական համակարգերի տարբեր խնդիրների, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական բարդույթների: Մենք իրականացնում քաշի նվազեցման ինչպես ոչ վիրահատական, այնպես էլ վիրահատական միջամտություններ՝ստամոքսի բալոնավորում, օղակավորում, երկայնակի մասնահատում, դրենավորում (bypass, Sadi, BPD և այլն): Ի դեպ, մեր թիմը առաջինն էր ՀՀ-ում, որ 2007թ-ի հոկտեմբերի 10-ին իրականացրեց ճարպակալման դեմ վիրահատություն՝ստամոքսի լապարոսկոպիկ օղակավորում: Մենք առաջատարն ենք այդ ոլորտում.օգնում ենք մարդկանց ժամանակի ընթացքում անվերադարձ կորցնել ավելորդ քաշը: Այս վիրահատությունները մեծ պահանջարկ ունեն ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում, ինչը պայմանավորված է ճարպակալման խնդիրներ ունեցող մարդկանց քանակով: Մենք շատ պացիենտներ ենք ունենում ոչ միայն Հայաստանից, այլև մեզ ճանաչում ու գալիս են վիրահատվելու նաև ԱՄՆ-ից, Եվրոպայից, Մերձավոր Արևելքից, ՌԴ-ից: Մեր մասնագիտական կազմը պրոֆեսիոնալ է, մեր մոտեցումները՝ նորարար:

-Դուք նորարարությունների կողմնակից…
-Այո, մեր թիմը նաև առաջինն էր ՀՀ-ում, որ լապարոսկոպիկ եղանակով տարիներ առաջ իրականացրեց ստոծանու կերակրափողային ճողվածքի վիրահատությունը: Լինում են դեպքեր, երբ պացիենտները ամբողջությամբ չպատկերացնելով հարցի լրջությունը, փորձում են ինքնաբուժմամբ զբաղվել՝ այրոցի զգացողությունը վերացնող դեղորայքի ձեռք բերմամբ: Դեղորայքը վերացնում է ոչ թե պատճառը, այլ հետևանքը ու ժամանակավոր ազդեցություն է ունենում: Իսկ մասնավորապես կարդիալ փականի անբավարարվածության և կերակրափողային բացվածքի ճողվածքի հետևանքով առաջացած կերակրափողի լորձաթաղանթի վերափոխումը աղիքային լորձաթաղանթի խիստ վտանգավոր է և հղի կերակրափողի ուռուցքի առաջացման հավանականությամբ: Խնդիրը պահանջում է բացառապես վիրահատական միջամտությունը, որը մենք կատարում ենք լապարասկոպիկ եղանակով:Մենք կարևորում ենք մեր պացիենտների առողջությունն ու անվտանգությունը:Վիրահատությունից 1-2 օր հետո հիվանդը կարող է գնալ տուն:

-Ո՞րն է պացիենտների հետ շփման Ձեր մոտեցումը:
-Բժշկի մասնագիտությունը ոչ ժամ, ոչ պատարագ է հարցնում: Բժիշկը պետք է հասկանա յուրաքանչյուր պացիենտի ապրումները, նրան բժշկական օգնությունից զատ նաև ցուցաբերի հոգեբանական աջակցություն: Յուրաքանչյուրի հետ պետք է խոսի իր լեզվով: Իր աշխատանքային գործունեության ընթացքում պետք է հետևի բժշկության հայտնի օրենքին՝ մի՛ վնասիր:

-Իսկ վերապատրաստումները ի՞նչ տեղ ունեն Ձեր աշխատանքում:
-Իմ կարծիքով մշտական վերապատրաստումներն ու որակավորման կատարելագործումը յուրաքանչյուր բժշկի մասնագիտական գործունեության առանցքներից պիտի լինի: Մենք հենց այս սկզբունքով ենք առաջնորդվում ու պարբերաբար մասնակցում գիտաժողովների, վերապատրաստման ծրագրերի ու աշխարհի առաջատար երկրների լավագույն մասնագետների վարպետության դասերի, նրանց նաև հրավիրում մեր կենտրոն: Այս պահին ակտիվ համագործակցություն ունենք ՌԴ տարբեր կլինիկաների հետ: Մասնավորապես անցյալ տարեվերջին Սլավմեդ ԲԿ-ի հրավերով և «KARL STORZ» ընկերության աջակցությամբ Ռուսաստանի առաջատար լապարոսկոպիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վլադիմիր Անիշչենկոն այցելեց մեր կենտրոն:
Այցի շրջանակներում իրականացվեցին վարպետության դասեր (master class) «Լապարոսկոպիկ վիրաբուժության ժամանակակից մոտեցումները» թեմայով, ինչպես նաև կատարվեցին ռեֆլյուքսային հիվանդության և ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքի վիրահատություններ վիրասրահից ուղիղ հեռարձակմամբ:

-Ձեր խորհուրդը մեր ընթերցողներին:
-Հրաժարվեք վնասակար սովորություներից՝ ծխելուց, թմրանյութեր և շատ ալկոհոլ օգտագործելուց: Խորհուրդ եմ տալիս զբաղվել ակտիվ սպորտով, ինչպես նաև շատ զբոսնել մաքուր օդին: Առողջ ապրելակերպի կարևոր նախապայմաններից է նաև տարին մեկ անգամ հետազոտվելը պրոֆիլակտիկ նպատակներով, իսկ ամենափոքր գանգատի դեպքում անհապաղ դիմեք բժշկի, ինքնաբուժությամբ մի զբաղվեք: