Հրապարակվել են Հարկային օրենսգրքի փոփոխությունները. ««Քրքրեք» ոտքից գլուխ, բոլորիդ լսելու ենք»
e-draft.am կայքում հրապարակվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը։
Նախագծի հեղինակը ֆինանսների նախարարությունն է։
Նախագիծը որոշ ժամանակ կմնա e-draft.am-ում, որից հետո կգնա կառավարություն, եւ դրական եզրակացություն ստանալուց հետո կներկայացվի խորհրդարանին։
Այս առնչությամբ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Բարեկամներ, հանրային քննարկման է դրվել թերեւս ամենակարեւոր օրինագծերից մեկը, որը վերաբերում է Հարկային օրենսգրքի փոփոխություններին։
Ակնկալում եմ ակտիվ մասնակցություն, «քրքրեք» ոտքից գլուխ:
Մինչեւ նախագծի՝ ԱԺ գալը պետք է վեր հանենք նախագծի հետ կապված բոլոր խնդիրներն ու մտահոգությունները, քննարկենք, փորձենք լուծումներ գտնել դեռ այս փուլում, որպեսզի վերջում ունենանք հնարավորինս լավ տարբերակ։
ԲՈԼՈՐԻԴ ԼՍԵԼՈՒ ԵՆՔ, միայն խնդրում եմ՝ առաջարկներին կցել հիմնավորումներ եւ նշել ձեր կոնտակտային տվյալները։
Առաջարկները առանձին հաղորդագրությամբ ուղարկեք տնտեսական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջին։
Սկսում ենք միասին աշխատել հենց այս պահից, Ժամանակը քիչ է»:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...