Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող» Արթուր Ղարիբյանը
Մոսկվայի շրջանային դատարաններից մեկը 44-ամյա «օրենքով գող» Արթուր Ղարիբյանին ազատազրկելու վճիռ է կայացրել՝ նրան մեղադրելով խոշոր չափի թմրանյութեր անօրինական պահելու մեջ։
«Պրայմ Կրայմ» տեղեկատվական գործակալությունը հայտնել է, որ Ղարիբյանը կալանավորվել է Մոսկվայի «Շեֆ kebab & steak» ռեստորանի մոտ։ Անձնական խուզարկության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է մոտ 4 գրամ «մետադոն» տեսակի թմրանյութ։ Եթե Ղարիբյանի մեղքն ապացուցվի, նրան 10 տարվա ազատազրկում է սպառնում։
Որոշ տվյալներով ծնունդով Բաքվից Արթուր Ղարիբյանը գողական ընտանիքի կողմից ընդունվել է Ալիկ Մինալյանի հետ միասին՝ Դաթո Տաշքենդսկայայի հովանավորությամբ եւ Շաքրոյի, Դեդ Հասանի ու Կրասնոդարի մարզում ապրող էլի մի շարք «օրենքով գողերի» համաձայնությամբ։
Առաջին անգամ ճաղերի հետեւում Արթուր Ղարիբյանը հայտնվել է 2010թ․՝ նույնպես խոշոր չափերի «մետադոն» պահելու համար, սակայն չորս ամիսը չլրացած՝ նա ազատ է արձակվել՝ ստանալով պայմանական ժամկետ։ Շուտով պայմանական ժամկետը խախտելու համար Ղարիբյանի հանդեպ հետախուզում է հայտարարվել։ Անցյալ տարվա հունվարին նրան բռնել էին Կիպրոսում, սակայն դատարանի ճանապարհին նրան հաջողվել էր փախչել։
Իրավապահները ակնկալում են, որ այս անգամ «օրենքով գողը» երկար ժամանակով կազատազրկվի եւ նրա ժամկետին կավելանա նաեւ նախորդ պայմանականը։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...