Փաշինյանը Բոլթոնի հետ զրուցել է ամեն ինչից, բայց ոչ Արցախի խնդրի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունվարի 23–ին, հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:
Փաշինյանն այս առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քննարկեցինք տարածաշրջանային իրավիճակին եւ երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր:
Թե պարոն Բոլթոնը, թե ես ընդգծեցինք հայ-ամերիկյան հարաբերությունների կարեւորությունը մեր կառավարությունների համար:
Պայմանավորվեցինք շարունակել քննարկումները մեր հարաբերությունների հետագա զարգացման շուրջ:
Հ.Գ. Արցախի հարցին անդրադարձ չի եղել»:
Եւ հետաքրքիր է, թե այդ ինչ տարածաշրջանային հարցեր են քննարկվել, որ տեղ չի մնացել Արցախի խնդրին: Գուցե Իրանի միջուկային ծրագրի մասին են խոսել, գուցե աբխազական հիմնահարցի կամ Ղրիմի, իսկ գուցե Սիրիայի խնդրին է անդրադարձ եղել եւ Թուրքիայի քրդերի եւ Անկարայի միջեւ փոխհարաբերություններին:
Իրոք, տարօրինակ ժամանակներ են, տարօրինակ բարքեր: Մեկուկես ժամանոց հանդիպում Ալիեւի հետ եւ զրոյական տեղեկատվություն քննարկված հարցերի մասին:
Մամեդյարովի հետ Մնացականյանը մի քանի ժամ խոսում է եւ դարձյալ ոչ մի տեղեկատվություն:
Հիմա էլ Բոլթոնի հետ հեռախոսազրույց եւ անհասկանալի ձեւակերպումով տեղեկատվություն:
Top-News.am


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...