Նիկոլը պետք է կերակրի թիմը, իսկ թիմը պետք է ապահովի նրա իշխանությունը. Ստեփան Դանիելյան
Մարզպետների, նրանց տեղակալների, տեղակալների օգնականների, քարտուղարների, քարտուղարների օգնականների պարգևատրման հարցն ինձ հետաքրքրում է ոչ թե դրա օրինական, բարոյական, կամ արդարացի լինելու, այլ այդ երևույթի խորքային իմաստի առումով․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Իշխող, նոր ձևավորվող խմբավորումը ժողովրդից ստացել է այն ամենը, ինչը հնարավոր էր ստանալ` վստահություն, իշխանություն և ձայներ: Այլևս ստանալու ոչինչ չունի, գոնե մոտակա 5 տարում (իրենց կարծիքով): Հիմա նրանք այլ խնդիր են լուծում: "Թիմը" իշխանության է եկել Նիկոլի ցուցակով և դրա համար պարտական է նրան, սակայն այլևս Նիկոլն է նրանց պարտական լինելու իշխանությունը 5 տարի պահելու համար: Նիկոլը համաժողովրդական ընտրությամբ ընտրված նախագահ չէ` ընդամենը վարչապետ է և ցանկացած պահ կարող է այդ աթոռը կորցնել: Կորցնելով ժողովրդի վստահությունը, նա մնում է խորհրդարանի կոճակների հույսին և այդ ժամանակ ամեն մի "կոճակ" իրեն իրական իշխանություն կզգա և քանի որ գործող իշխանությունն ապագաղափարական և ապաքաղաքական է, ապա նրանց պետք է մի բան միավորի և այդ միավորող բանը անձնական շահն է: "Կոճակներից" բացի Նիկոլը փոխկապակցված է կառավարության ապարատի հետ, որը կարող է իրեն աջակցել, կարող է և սաբոտաժի ենթարկել, ինչը պատահեց Սերժ Սարգսյանի հետ: Այդ դասը Նիկոլը լավ գիտի:
Աղքատ երկրում այդ շահը մյուսների շահին հակասում է և մյուսների հաշվին է` ռեսուրսները սահմանափակ են: Մյուսները լայն զանգվածներն են:
Նիկոլը պետք է կերակրի թիմը, իսկ թիմը պետք է ապահովի նրա իշխանությունը: Սա է այդ պարգևավճարների իմաստը և դա ընդամենն առաջին ծիծեռնակն է»,- ասված է նրա գրառման մեջ:

















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս