Հայաստանն իսկական կովկասյան հպարտության երկիր է. ռուս լրագրող
Ռուս լրագրող եւ Մարդու իրավունքների խորհրդի անդամ Եկատերինա Վինոկուրովան այցելել է Հայաստան եւ զարմացած մնացել, հաղորդում է Online812-ը:
Երկիրը նրան ցնցել է: Աղջկա խոսքերով, երկիրն այնքան գեղեցիկ է, որ թվում է՝ այն պատճենահանվել է բացիկից: Նրան ցնցել են լեռները, հնագույն վանքերը եւ հին շենքերը:
Վինոկուրովան առանձնահատուկ գեղեցկություն է նկատել մարդկանց մեջ: Նա նշել է, որ Հայաստանն իսկական կովկասյան հպարտության երկիր է։
«Իսկական հպարտություն՝ սա օտարի մեկնաբանություն չէ: Սա «սկսել է ինքդ քեզնից»: Նույնիսկ ինքնաթիռ նստելիս նախ տարեցներին են առաջ թողնում, ապա սկսվում է անհավատալի քաղաքավարությունը, անհավատալի բարեկրթությունը․ այդպես ուղղակի չի լինում: Ես իսկապես ոչ մի այլ երկրում երբեք չեմ տեսել կենցաղային մշակույթի նման մակարդակ: Կասեմ անկեղծ, քրիստոնյա Հայաստանը մի քանի մռայլ շրջաններով մշակութային առումով մոտ է ինձ: Եվ հատկապես ուրախ եմ, որ ներկա եմ եղել մկրտության՝ մի հինավուրց վանքում», - գրել է լրագրողը:

















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս