Միլլերի պատասխանը «Գազպրոմ Հայաստանին» երկրում գազի գնի իջեցման անհնարինության մասին
«Մենք հայաստանյան շուկայում գործունեության արդյունավետության բարձրացման ներուժ ենք տեսնում Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում արտադրված էլեկտրաէներգիայի իրանական գազով փոխանակման գործողության հաշվին», - երեկ լրագրողների հետ զրույցում ասաց «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը: Փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Միլլերը նաև հաղորդեց, որ «Գազպրոմը» մշակել է Հայաստանում գազային ոլորտի զարգացման նոր ծրագիր է մշակել մինչ 2030 թ.:
Փաստաթուղթը ներկայացվել է ՀՀ Կառավարություն, և ընկերությունում հույս ունեն, որ դրա քննարկումը կմեկնարկի այս տարի: «Գազպրոմ»-ի ղեկավարը նաև ընդգծեց, որ ընկերությունն ապահովում է Հայաստանի ապահով գազամատակարարում, չնայած այն բանի, որ կապույտ վառելիքը Հայաստան է մտնում տարանցիկ ճանապարհով՝ Վրաստանով:
Միլլերը հիշեցրեց, որ ներկայում Հայաստանի համար գազի սակագինը հազար խորանարդ մետրի համար կազմում է 150 դոլար:
«Մենք նախորդ տարվա դեկտեմբերին ՀՀ կառավարության հետ բանակցություններ անցկացրեցինք և հնարավոր գտանք 2017 թ. պահպանել գազի արտոնյալ սակագինը: Ընդ որում, համաձայնվեցինք, որ ՀՀ-ն կիջեցնի իր տարածքում սպառողների համար ներքին սակագինը, սակայն դա հնարավոր դարձավ նաև այն պատճառով, որ մենք նոր համաձայնության հասանք», - ասաց Միլլերը:
Հիշեցնենք՝ օրեր առաջ «Գազպրոմ Հայաստան»-ի ղեկավար Հրանտ Թադևոսյանը հայտարարեց, որ Հայաստանում հնարավոր չէ իջեցնել գազի սակագինը:
«Այն, ինչ մենք ունենք այսօր՝ դա Հայաստանում գազի գնի օպտիմալ տարբերակ է», - մեկնաբանելով Իրանից ներմուծվող գազի ծավալների հնարավոր ավելացումը:
«Այսօր ռուսական գազի գնի մեջ մտնում է նաև ԱԱՀ-ն և դա հաշվի առնելով այն կազմում է 255 դոլար: Եթե հրաժարվենք ռուսական գազից, և գնենք Իրանից 200 դոլարով, ապա այդ գնին պետք է գումարել ԱԱՀ-ն և «Գազպրոմի մարժան»: Ստացվում է, որ իրանական գազը միևնույն է թանկ է լինելու», - ասաց Թադևոսյանը:
Zham.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը