Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կոլումբիայի առաջնորդը Թրամփին է տրամադրել ամբողջ աշխարհում հետապնդվող թմրաբարոնների ցուցակը Դատախազությունը ներկայացնում է 2025 թվականին բացառիկ լիազորության շրջանակներում պետությանն ու համայնքներին վերադարձված անշարժ գույքերի ցանկը՝ ըստ մարզերի Սյունիքի մարզում ձյուն է տեղում Բուլինգի դեպքերի կանխարգելումն ու բացահայտումը ՆԳՆ Համայնքային ոստիկանության ուշադրության կենտրոնում (տեսանյութ) ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունները տեղի կունենան Օմանում Փրկարարները Հրազդան քաղաքի մի շարք հասցեներում իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ կանխելով վտանգը (ֆոտոշարք) Վթարային ջրանջատում Մեղրի քաղաքում Արարատի քրեական ոստիկանները Արմաշ գյուղի բնակչի տանը ապօրինի հրազեն են հայտնաբերվել Դատախազության հերթական հայցերը բավարարվել են. Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքին ԱՄՆ-ում մասնակի շաթդաունը դադարեցվելու է Խանջյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ կան տուժածներ Ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են մոտ 2,5 կգ մեթամֆետամին․ ՔՈԳՎ հերթական խոշոր բացահայտումը (տեսանյութ)

Կոլումբիայի առաջնորդը Թրամփին է տրամադրել ամբողջ աշխարհում հետապնդվող թմրաբարոնների ցուցակըԴատախազությունը ներկայացնում է 2025 թվականին բացառիկ լիազորության շրջանակներում պետությանն ու համայնքներին վերադարձված անշարժ գույքերի ցանկը՝ ըստ մարզերիՍյունիքի մարզում ձյուն է տեղում Բուլինգի դեպքերի կանխարգելումն ու բացահայտումը ՆԳՆ Համայնքային ոստիկանության ուշադրության կենտրոնում (տեսանյութ)ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունները տեղի կունենան Օմանում Փրկարարները Հրազդան քաղաքի մի շարք հասցեներում իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ կանխելով վտանգը (ֆոտոշարք)Վթարային ջրանջատում Մեղրի քաղաքումԱրարատի քրեական ոստիկանները Արմաշ գյուղի բնակչի տանը ապօրինի հրազեն են հայտնաբերվելԴատախազության հերթական հայցերը բավարարվել են. Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքինԱՄՆ-ում մասնակի շաթդաունը դադարեցվելու էԽանջյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ կան տուժածներՈստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են մոտ 2,5 կգ մեթամֆետամին․ ՔՈԳՎ հերթական խոշոր բացահայտումը (տեսանյութ)ԱԺ պատվիրակությունը փետրվարի 18-21-ը Վիեննա կգործուղվիԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ մի շարք հասցեներումՄԱԿ-ն առաջարկում է ներդնել կլիմայական հարկ հարստության վրաԹրամփը և Ուիթկոֆը քննարկում են Իրանի հարցըԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԹրամփի ու Կոլումբիայի նախագահի հանդիպումը եղել է բարեկամական և կառուցողականԱՄՆ ռազմական ուժերն իրանական ԱԹՍ են խոցելՄեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումըԼիբիայում սպանվել է Քադաֆիի որդինՎարչապետը Աբու Դաբիում էՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով«Սպառողի օգնական» հարթակը գործարկվել էԱնդրադարձ է կատարվել նաև Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերինԷրիկ Գասպարյանը դարձավ Սերբիայում անցկացված մրցաշարի հաղթողՄարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, էթնիկ և կրոնական խմբերի թիրախավորումը, պիտակավորումըՄԻԵԴ 2025-ի զեկույցը ՀՀ-ին առնչվող ուշագրավ տվյալներ է պարունակումՏեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են. ՆԳՆ խոսնակՆրան դուր չի գալիս պահեստայինների նստարանին մնալը«Պեպո 90». ժամանակավոր ցուցադրություն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանումՏեղի է ունեցել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի նիստըՎարչապետն ու Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցերԳործադիրն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքումՇվեդական ակումբը պայմանագիր է կնքել 19-ամյա հարձակվող Ալբերտ Ալեքսանյանի հետԸմբշամարտի միջազգային ֆեդերացիան վերանայել է Օլիմպիական խաղերի որակավորման գործընթացըԳարունն այս տարի ուշ է գալու. ինչ են կանխատեսում ամերիկյան արջամուկն ու հայկական ոչխարըIWGA-ն հրապարակել է 2025-ի լավագույն մարզիկի արդյունքները․ Արման Ավանեսյանը 6-րդ տեղում էՄասկը ռեկորդային գործարք է կնքել.xAI-ն միացվել է SpaceX-ինԱրգենտինայում այրվում են ազգային պարկի հնագույն անտառներըՇուտով ես հանդես կգամ այդ խարդախների դեմ դատական գործընթացում. ԹրամփՀունվարին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սանտիմետրով«Վերամշակիր դա»․ Թափոնների տեսակավորումը որպես մշակույթՔլինթոնները համաձայնել են ցուցմունք տալ Էփշտեյնի գործովՖինլանդիայի իշխանությունները պլանավորում են որոշ սառցահատներ տեղափոխել հարավային նավահանգիստներիցՀայաստանի բռնցքամարտի առաջնությունը կանցկացվի «WORLD BOXING»-ի նոր քաշային կարգերովԼիվերպուլը նոր պաշտպան ունիՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է ԿիևՀեղինակազորված ալիքները պետք է ապահովեն 20–30% հանրօգուտ ծրագրերի հեռարձակում․ Գաբրիելյան Ուֆայում իններորդ դասարանցի աշակերտը զենքով ներխուժել է դպրոց
Հայաստան

Ցտեսություն, թախիծ (մաս 5-րդ )

Երբ Ամերիկա տեղափոխվեցի, համոզվեցի, որ արևից և լուսնից բացի մնացած ամեն ինչ ճիշտ հակառակն է : Հակառակն է նաև դեպրեսիայի առաջացման և հաղթահարման վերաբերյալ մեր ավանդական պատկերացումը : Ընդունված է կարծել, որ մենք լաց ենք լինում, քանզի ընկճված ենք: Այստեղ հակառակ ըմբռնումն է - մենք ընկճված ենք, որովհետև լաց ենք լինում : Գիտենք, որ մենք ժպտում կամ ծիծաղում ենք, որովհետև ուրախ ենք : Ամերիկայում հակառակն է - մենք ուրախ ենք, քանզի շարունակ ժպտում և ծիծաղում ենք : Եվ այսպես, շարունակ.
1. Մենք տխրում ենք, ոչ թե եկամուտի պակասից, այլ մեր եկամուտը չի աճում, մենք առաջընթաց չենք ունենում, որովհետև դեպրեսիայի մեջ ենք:
2. Ընկճվում ենք ոչ այն պատճառով, որ մեր ստացածն ու ծախսածը իրար չեն բռնում, այլ որովհետև մեր տխուր-տագնապալի հոգեվիճակը թույլ չի տալիս , որ խելամիտ կերպով կարգավորենք-ապահովենք մեր տնտեսական կյանքի համաչափությունը:
3. Մենք տխուր ենք ոչ այն բանի պատճառով, որ փող չունենք, այլ, ընդհակառակը, փող չունենք, որովհետև ... մեր ուղեղը շարունակ ,,տխրություն է արտադրում,, : Ահա այսպիսի տրամագծորեն հակառակ պատկերացումներ : Առաջին շրջանում, երբ առավոտյան գնում էի Գրիֆիթ պարկ մարզանքի, և փողոցում օտար մարդիկ իրար ժպիտով բարևում էին, կամ վերելակում, հանրային միջավայրում օտարները ժպտադեմ իրարու որպիսություն էին հարցնում, մնում էի զարմացած ( սկզբում նույնիսկ մի թեթև զայրանում էի ) , թե էս մարդիկ ինչի վրա են այսպես լայնաբերան ժպտում( դեռ հայաստանյան ,,դեպրեսիվ շորշոփը,, վրաս էր ): Մեկ էլ Հայաստանի հեռավոր գյուղերում են անծանոթներն իրար բարևում, իրարու ,,հալ հարցնում,,: Մտածում էի.,, Սրանք գյուղացի են, ինչ են ?! :) ,,: Բայց տարիների ընթացքում համոզվեցի, որ ամերիկյան հանրային կյանքում մշակված է այսպես կոչված ,,հակադեպրեսանտ վարքականոն,, , որի նպատակն է.
1. քո անձնական կյանքի ցավերն ու մորմոքը ի ցույց չդնել հասարակության մեջ, որը բացասաբար կարող է ազդել քո սոցիալական ( աշխատավորական ) կերպարի վրա: Տխուր աչքերով, կնճռոտ հոնքերով, բերանի կախված անկյուններով դու երբեք չես կարողանա գործ գտնել Ամերիկայում :
2. քո հույզերով և մռայլ տրամադրությամբ դու իրավունք չունես ,,բռնանալու,, կամ ճնշելու դիմացինի ուրախ լինելու իրավունքը :
Երբ քեզ ժպիտով հարցնում են .,,Ինչպես եք ?,,: Դա զուտ բարեմիտ-քաղաքավարական դիմելաձև է. չպետք է շուռ գաս, սկսես ,,խորտակված կյանքդ ,, շարադրել :) : Դու էլ պիտի հակադարձես նույն ուրախ, քաղաքավարական երանգով.,, Շատ լավ եմ, դուք ինչպես եք ? ,, :
Եվ իրոք, անծանոթը ( և ոչ միայն անծանոթը, նաև հաճախ ընտանիքի անդամը ) քո հոգեբանը չէ, հոգեբույժը չէ, որ քո գանգատները լսի, քննի , հետազոտի, կամ ի զորու լինի քեզ անհրաժեշտ խորհուրդներ տալու : Նա նույնիսկ քեզ լսելու ժամանակ չունի :
Առաջին շրջանում հաճախ էի մտաբերում Գորկու ,, Դեղին դևի քաղաքը,, և Տերյանի մորմոքը .,, Քաղաքներ ձեր մեջ կա դժոխքի մի շշուկ...,, : Հետո ... սկսեցի ժպալ : ( Շարունակությունը - հաջորդիվ )

Վարդգես Դավթյան