Լիբիայում սպանվել է Քադաֆիի որդին
Լիբիայում սպանվել է նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆին։ Քաղաքական գործչի մտերիմների փոխանցմամբ՝ 53-ամյա Սեյֆ ալ-Իսլամը մահացու վիրավորում է ստացել իր տան վրա իրականացված հարձակման ժամանակ։ Ըստ հաղորդումների՝ միջադեպը տեղի է ունեցել Լիբիայի արևմուտքում գտնվող Զինտան քաղաքում, որը գտնվում է Տրիպոլիից մոտ 160 կիլոմետր հարավ-արևմուտք։ Չորս անհայտ զինված անձինք ներխուժել են նրա տուն, անջատել տեսախցիկները, ինչից հետո տեղի է ունեցել ուղիղ բախում, որի ընթացքում Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆին սպանվել է։
Լիբիացի քաղաքական գործչի խորհրդականը տեղական հեռուստատեսությանը հայտնել է, որ հարձակումը տեղի է ունեցել տան հարակից այգում։ Տեղեկությունը հաստատել են նաև AFP-ն և Քադաֆիի որդու փաստաբանը՝ Մարսել Չեկալդին։ Նրա խոսքով՝ առայժմ հայտնի չէ ո՛չ հարձակվողների ինքնությունը, ո՛չ էլ հնարավոր դրդապատճառները։
Փաստաբանը նշել է, որ դեպքից մոտ 10 օր առաջ Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆիի շրջապատը բարձրաձայնել էր անվտանգության հետ կապված լուրջ մտահոգությունների մասին։
Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆին մինչև 2011 թվականը համարվում էր Լիբիայի ամենաազդեցիկ քաղաքական դեմքերից մեկը, իսկ 2021 թվականին հայտարարել էր երկրի նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին։ Նրա սպանությունը տեղի է ունեցել Լիբիայում շարունակվող քաղաքական անկայունության և անվտանգության լարված իրավիճակի ֆոնին։


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...