Ադրբեջանցիներին բնապահպանական միգրացիա է սպառնում
Արդեն տեսանելի ապագայում բնապահպանական միգրացիան կարող է դառնալ Ադրբեջանի բնակիչների համար դաժան, բայց անխուսափելի իրականություն։ Այս մասին, ըստ «Արթինյուս» լրատվական կայքի փոխանցման, հայտարարել է «Ռուզգյար» բնապահպանական կազմակերպության անդամ Իսլամ Մուստաֆաեւը։ Բնապահպանը նշել է, որ դա կապված է եւ կլիմայական փոփոխությունների, եւ սողանքների, եւ հեղեղումների, եւ տեղատարափ անձրեւների հետ։ Մուստաֆաեւը նշել է, որ արդեն այսօր Ադրբեջանում էկոմիգրանտներ կան։ Այսպես, երբ 2010 թվականին երկրի տարածքի հարավ-արեւմուտքում տեղի էր ունեցել հեղեղումներ, հազարավոր մարդիկ պարզապես մնացել էին առանց տանիքի եւ 55 հազար մարդ այն ժամանակ, հարկադրված հեռացել էր հեղեղված շրջաններից։ Նրանց մի մասը վերադարձել էր, սակայն նրանք, որոնց տները ավերվել էին, այդպես էլ հետ չէին վերադարձել։ Ադրբեջանցի բնապահպանը հիշեցնում է, որ այն ժամանակ երեք գյուղ էր հեղեղվել, որոնք գտնվում էին գետերի անմիջական հարեւանությամբ։ Ի դեպ, միջազգային հաշվարկների համաձայն, մինչեւ 2050 թվականը բնապահպանական միգրանտների թիվը ամբողջ աշխարհում կարող է հատել 200 միլիոնի սահմանը։


















































Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն
«Ռոյթերզ». «Մոսկվան լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի»
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները