Սահակաշվիլին ցանկանում է ղեկավարել Լազիկայի ազատ տնտեսական գոտին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել Է, որ Վրաստանի վերադառնալուց հետո կցանկանար դառնալ Լազիկայի՝ Վրաստանի արեւմուտքի Անակլիա ավանում խորջրյա նավահանգստի ղեկավարը:
Այդ մասին Սահակաշվիլին հայտարարել Է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ Վրաստանում տեղի կունենա իշխանափոխություն, ինքը չի պատրաստվում «Իվանիշվիլիի օրինակով» ոչ պաշտոնապես կառավարել երկիրը եւ ընդհանրապես պաշտոնի չի հավակնում կառավարությունում:
Ինչ վերաբերում Է այն բանին, թե ինքը որտեղ Է իրեն տեսնում Վրաստան վերադառնալու դեպքում, նախկին նախագահը ասել Է. «Ես հավակնում եմ Վրաստանը վերածել հաջողակ ծովային երկրի, որտեղ մեր ծովային գոտին օրինակելի կլինի ամբողջ աշխարհի համար: Ես Լազիկայի ազատ տնտեսական գոտու կառավարչի դիրքն զբաղեցնելու հայտ կներկայացնեմ: Ցանկանում եմ դառնալ Լազիկայի ազատ տնտեսական գոտու ղեկավարը»: Անակլիայում խորջրյա նավահանգստի կառուցումն սկսելու արարողությունը կայացել Է 2016 թվականի հոկտեմբերի 3-ին: Գիորգի Կվիրիկաշվիլին, որն այն ժամանակ Վրաստանի վարչապետն Էր, հայտարարեց, որ նավահանգիստը կսկսի գործել երեք տարի անց, այսինքն՝ 2019 թվականին, հաղորդել Է «Գրուզիա Online»-ն:


















































Սահակաշվիլին պատմել է, թե ինչպես է Թրամփը հարցրել իր կարծիքը նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին
Սաակաշվիլին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ է անում դիտարկել Ուկրաինայի և Մոլդովայի օրինակը
Սաակաշվիլին հայտարարել է, որ ցանկանում է մահվանից հետո թաղվել Ուկրաինայում
Սաակաշվիլին հրաժարվել է արյուն հանձնել քննության համար. Վրաստան
Սաակաշվիլին այլեւս չի զբաղվի քաղաքականությամբ
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները