Վրաստանի կրթության փոխնախարարն արդեն 3-րդ օրն է գիտակցության չի գալիս
Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Միխայիլ Գիորգաձեն Նեպարուուլի գյուղի (Կախեթի շրջանի) մոտակայքում տեղի ունեցած վթարից հետո արդեն 3-րդ օրն է գիտակցության չի գալիս: Sputnik Georgia-ին այս մասին հայտնել է Թբիլիսիի բարձր բժշկական տեխնոլոգիաների կենտրոնի (Ինգորկովի համալսարանական կլինիկա) մամուլի ծառայության աշխատակիցը:
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին: Գիորգաձեին բազմաթիվ կոտրվածքներով հոսպիտալացրել են Թելավի կլինիկա, իսկ հետո Թբիլիսի տեղափոխել:
«Նա մնում է վերակենդանացման բաժանմունքում, արհեստական շնչառության սարքին միացված: Նրա վիճակը կայուն է, բայց ծանր: Նա կողոսկրերի բազմաթիվ կոտրվածքներ ունի, թոքերի եւ գլխուղեղի վնասվածքներ: Կանխատեսումը դրական է, բայց հիվանդի վիճակը դեռ ծանր է», - ասել է գործակալության զրուցակիցը:
Ըստ նախնական տվյալների Գիորգաձեն, մեքենայում մենակ էր: Մեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառին:
Քրեական գործը հարուցվել է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության կանոնների խախտում կամ տրանսպորտի շահագործում» հոդվածով:


















































Սահակաշվիլիի կողմնակիցները Իվանիշվիլիից պահանջել են ծնկի գալ եւ ներում հայցել
Թբիլիսիում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարան, իրավիճակը լարված է (տեսանյութ)
Վրաստանում պետությունը կշարունակի օգնել փոքր ու միջին հյուրանոցներին
Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները