Իլհամ Ալիեւի հետ մեր պայմանավորվածությունները սուրբ են. Լուկաշենկո
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հաջորդ շաբաթ կայցելի Բելառուս։ Այս հարցի շուրջ խոսել են Բելառուսում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Լատիֆ Գանդիլովը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է «ԲԵԼՏԱ»–ն։
Լուկաշենկոն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ տարվա սկզբից բելառուսա–ադրբեջանական ապրանքաշրջանառությունը ավելացել է ավելի քան 3 անգամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. «Սա շատ լավ աճ է, հազիվ թե սրա նմանը կա մեկ այլ պետության հետ»,–նկատել է նա։
Լուկաշենկոն կանգ է առել հումանիտար ոլորտում բելառուսա–ադրբեջանական համագործակցության վրա՝ հատկապես կրթական շփումների գծով։ Մասնավորապես, շուրջ 500 ադրբեջանցիներ սովորում են Բելառուսում։
«Ադրբեջանի համար մեր դռները բաց են»,–նշել է Լուկաշենկոն՝ շեշտելով կրթական ու գիտական փոխանակումների կարեւորությունը։ Դուք պետք է իմանաք, որ մենք ձեր ընկերներն ենք եւ միշտ պատրաստ ենք ընդառաջ գնալ: Իլհամ Ալիեւի հետ մեր պայմանավորվածությունները սուրբ են, մենք պայմանավորվել ենք ու կկատարենք դրանք: Բելառուսը Ադրբեջանի հետ փակ թեմաներ չունի»,–հայտարարել է Բելառուսի նախագահը։
Դեսպանը նշել է, որ Ալիեւի՝ Մինսկ նախատեսված այցի շրջանակներում նախատեսվում է քաղաքականության, տնտեսության եւ հումանիտար ոլորտներում համագործակցության հարցով 10 փաստաթուղթ ստորագրել:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները