Աթաթուրքին «21-րդ դարի մեծագույն սատանա» անվանած ուսուցչին սպառնում է ազատազրկում
Հոկտեմբերի 8-ին Թուրքիայի Մալաթիա քաղաքում հետաքննություն է սկսվել տեղի դպրոցներից մեկում աշխատող ուսուցչի (Մուրաթ Ք.) դեմ, ով Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին անվանել էր «21-րդ մեծագույն սատանա»։ Կարճ ժամանակ անց ուսուցչի նկատմամբ կալանավորման որոշում էր կայացվել։
Նոյեմբերի 5-ին ուսուցչի գործով զբաղվող դատախազությունը ավարտել է հետաքննությունը և ներկայացրել է մեղադրական եզրակացություն, որով պահանջվել է նրան դատապարտել 2-6 տարվա ազատազրկման։
Հետաքննության ընթացքում թուրք իրավապահ մարմինները եկել են այն եզրահանգման, որ այդ խոսքերով ուսուցիչը հանրայնորեն վիրավորել է Աթաթուրքի հիշատակը և փորձել է բնակչության շրջանում ատելություն սերմանել նրա նկատմամբ։
Հիշեցնենք, որ թուրք ուսուցչին խստորեն դատապարտել էր Թուրքիայի ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը։
Վերջինիս փոխնախագահ Վելի Աղբաբան դրա վերաբերյալ ասել էր.
«Պահանջելու ենք, որ նա պատասխան տա։ Եթե մեկ շաբաթվա ընթացքում գործընթաց չսկսվի, ապա այս շրջանում գտնվող մեր կազմակերպությունը դպրոցի առջև բողոքի ակցիա է կազմակերպվելու»,-ասել է ԺՀԿ-ի փոխնախագահը։
ermenihaber.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները