Քեմալականների ուղեղը ծերացել է. Թուրքիայի վարչապետ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը քննադատել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանն ու սահմանադրական փոփոխությունների հարցում նրանց որդեգրած կտրուկ մերժողական դիրքորոշումը:
Ինչպես գրում է թուրքական «ՀաբերԹյուրք» կայքը՝ Յըլդըրըմը քեմալականներին համեմատել է քրդամետների հետ ու հայտարարել, թե «ԺԴԿ-ն (քրդամետների կուսակցությունը - tert.am) ոտքը քաշում է՝ ԺՀԿ-ն (քեմալականները - tert.am) նրանց փոխարեն քայլ առաջ է գցում»:
«Ըստ նոր Սահմանադրության՝ 18 տարին լրացած անձը կկարողանա պատգամավոր դառնալ: Երիտասարդները խանգարո՞ւմ են ԺՀԿ-ին: Ուրեմն ԺՀԿ-ի ուղեղը ծերացել է: Նրանք շարունակում են մնալ հին աշխարհում, աշխարհը փոխվել է, նոր բաներ ասեք», - հայտարարել է Յըլդըրըմը:
Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլի Մալթեփե թաղամասում Թուրքիայի քեմալական երիտասարդները, որոնք նախընտրական քարոզարշավ են անցկացնելիս եղել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեին ընդառաջ, զինված հարձակման են ենթարկվել:
Հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր: Այնուհետ օրենքը կդրվի հանրաքվեի, ինչից հետո էլ կկայացվի վերջնական որոշում:

















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով