Անգլիայում հոկտեմբերի 21-ին նշում են Խնձորի օրը
Անգլիայում հոկտեմբերի 21-ին կամ դրա մոտակա հանգստյան օրերին նշում են Խնձորի օրը (Apple Day)։ Ամենամյա այս միջոցառումը, որ նվիրված է խնձորներին, պտղատու այգիներին եւ տեղի տեսարժան վայրերին, կազմակերպվում է 1990 թվականից՝ Common Ground բարեգործական կազմակերպության կողմից։
Կազմակերպիչների կարծիքով՝ Խնձորի օրը բնության բազմազանությունն ու հարստությունը տոնելու օր է, ինչպես նաեւ ազդանշան, որ մենք ինքներս կարող ենք ազդեցություն ունենալ այն ամենի վրա, ինչ կատարվում է շրջակայքում։
Հաճախ տոնին մասնակցում է խնձորի նույնականացման ծառայությունը, որը որոշում է, թե ինչ խնձոր եք բերել այգուց։ Միջոցառման ժամանակ առաջարկվում է խնձորով տարբեր ուտեստներ եւ ըմպելիքներ։ Իսկ «խնձորի բժշկի» հետ կարելի է քննարկել ձեր այգու խնձորենիների խդիրները։
Տոնին շատ ընդունված են զանազան խաղերը, խնձորի վրա նետ արձակելը եւ «խնձորային» պատմությունները։
Տոնին անցկացվում է կճեպի ամենաերկար շերտի մրցույթ (The Longest Peel Competition)։ Խնձորի ամենաերկար կճեպը ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում, ըստ որի՝ Քեթի Վալֆերը 11ժամ 30 րոպե խնձոր մաքրելով՝ ստացել է 52 մետր եւ 51 սանտիմետր երկարությամբ կճեպի շերտ։ Ռեկորդը սահմանվել է 1976թ․ հոկտեմբերի 16-ին։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Ճապոնիայի վարչապետն այցելել է Հնդկաստան
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնա...
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան