Ջեյմս Ուորլիք․ Ղարաբաղի հարցի նկատմամբ այս աշխատակազմի կողմից հետաքրքրության վկայություն չեմ տեսնում
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը չի տեսնում որեւէ վկայություն այն բանի, որ ԱՄՆ այժմյան աշխատատկազմը հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղի հարցով։ Այս մասին նա հայտարարեց «Սառեցված հակամարտություններ եւ Կրեմլի օրակարգը» թեմայով բանավեճի ժամանակ, որ կազմակերպվել էր «Ատլանտյան խորհուրդ» ամերիկյան վերլուծական կենտրոնի կողմից։
«Մոսկվան հետաքրքրված է վստահության ամրապնդման միջոցների աջակցմամբ։ ԱՄՆ-ը պետք է մասնակցի դրան։ Վերջին աշխատակազմը սկսել է այդ գործընթացը, սակայն ես չեմ տեսնում այս աշխատակազմի կողմից Լեռնային Ղարաբաղի հարցի նկատմամբ հետաքրքրության որեւէ ապացույց»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ ԵԱՀԿ ՄԽ այժմյան ներկայացուցիչը ծայրահեղ դեպքում դեսպանի ռանգի է արժանի։
Ջեյմս Ուորլիքն ընդգծեց, թե կուզեր, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան միասին աշխատեին այն քայլերի ուղղությամբ, որոնց այս պահին կարելի է հասնել՝ մարդկանց միջեւ շփումները եւ վստահության ամրապնդման միջոցառումները։ «Ես, իրոք, կարծում եմ, որ կա հնարավորություն սկսելու քննարկումներն այն մասին, թե ինչ տեսք կարող են ունենալ խաղաղապահ ուժերը»,- հավելեց նա։
Պատասխանելով այն հարցին, թե կարող են արդյոք ռուս խաղաղարարները լինել հնարավոր խաղաղապահ ուժերի մի մասը, Ուորլիքը բացատրեց, ու գոյություն ունի ջենթլմենական համաձայնություն, որը, նրա կարծիքով, երբեք չի գրանցվել որեւէ փաստաթղթում։ Նա պարզաբանեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը համաձայնել է, որ համանախագահող կամ նրանց հարեւան երկրներից որեւէ մեկը չի կարող խաղաղարար առաքելության մաս լինել։
Նախկին համանախագահը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության դեպքում Մոսկվան չունի հակամարտությունն ինքնուրույն լուծելու իրավունք։ Ի տարբերություն այլ հակամարտությունների՝ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը Ղարաբաղում ընդհանուր հետաքրքրություն ունեն՝ անկայուն իրավիճակն ու ռազմական գործողությունները չեն համապատասխանում երկրներից որեւէ մեկի շահերին։ «Լավրովի կողմից առաջարկված կարգավորումը շատ չի տարբերվում այն կարգավորումից, որ մենք կառաջարկեինք»,- ասաց նա։

















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում