Ամերիկացի դերասանը հիշել է Հայոց ցեղասպանություն մասին՝ Թրամփին Հիտլերի հետ համեմատելիս
Ամերիկացի դերասան և հեռուստավարող Ջոյ Բեհարը ABC News–ի եթերում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը նոր Հիտլերի տեղ է ազատում, եւ իր ասածն ապացուցելու համար բերել է Հայոց ցեղասպանության օրինակը, հայտնում է The Daily Caller–ը։
Եթերի ընթացքում քննարկվել է Սաուդյան Արաբիայից լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացման հարցը, ինչպես նաև ԱՄՆ–ի դերն այս գործընթացներում։ Հենց այդ պահին էլ Ջոյ Բեհարն ասել է, որ Թրամփն արտոնություններ է տալիս բոլոր բռնապետներին, որոնք խախտում են մարդու իրավունքները։
«Հիտլերի մասին եմ ուզում խոսել: Նա վեց միլիոն հրեա է սպանել, եւ պատճառներից մեկը, որ նրան թույլ է տվել մտածել, որ անպատիժ կմնա, այն էր, որ աշխարհն աչք էր փակել Հայոց ցեղասպանության վրա»,- ասել է նա։
The Daily Caller–ում նշվում է, որ Թուրքիան դեռեւս չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: «Թուրքիան դեռեւս չի ճանաչում Հայոց Ցեղասպանությունը՝ չնայած պատմական փաստերին, որոնք վկայում են, որ 1915-1917 թվականներին Թուրքիայի տարածքում 1.5մլն հայեր սպանվել կամ տարհանվել են իրենց տներից։ Եվ Բեհարը միակը չէ, որ պնդում է, որ շարունակական մերժողականությունը կբերի պատմության կրկնությանը»,- գրված է հոդվածում:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Ճապոնիայի վարչապետն այցելել է Հնդկաստան
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնա...
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան