ԿՀՎ-ն գաղտնազերծել է Հիտլերի նույնասեռական հակումների մասին զեկույցը
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) գաղտնազերծել է մարդաբան Հենրի Ֆիլդի 1943 թվականի զեկույցը, որից հետեւում է, որ նացիստական Գերմանիայի առաջնորդը սադոմազոխիստական հակումներ է ունեցել, ինչպես նաեւ սեքսուալ ձգտում է ունեցել ե՛ւ տղամարդկանց, ե՛ւ կանանց նկատմամբ: Զեկույցը հրապարակվել է ԿՀՎ կայքում, փոխանցում է Gazeta-ն:
70-էջանոց զեկույցը հիմնված է Էռնսթ Սեջվիկ Գանֆշթենգելի՝ անցած դարի 20-30-ական թվականներին Հիտլերի մտերիմ ընկերոջ ուսումնասիրության վրա, որը տարագրվել էր ԱՄՆ:
Զեկույցը կազմողները պնդում են, որ Հիտլերը «սադոմազոխիստական հակումներ» է ունեցել, որոնք երիտասարդ տարիներին համակցվել են նույնասեռական հրապուրանքներով: Նշվում է, որ Հիտլերը նույնասեռական ձգտում է ունեցել իր ապագա տեղակալ Ռուդոլֆ Հեսի նկատմամբ, երբ 20-ական թվականներին միասին բանտում էին: Զեկույցում պնդում կա, որ Հեսը նույնասեռական էր, ինչպես նաեւ կրում էր «Ֆրոյլան Աննա» մականունը՝ կանացի հանդերձանքի հանդեպ սիրո պատճառով:
Զեկույցում նշվում է, որ Հիտլերը սիրում էր հետեւել պատանիներին, ինչից «գեղագիտական հաճույք» էր ստանում: Զեկույցը կազմողները նշում են, որ նա 1910-1913 թվականներին ապրել է Վիեննայի արական գիշերօթիկում, որը մի վայրի վարկանիշ ուներ, որտեղ «տարեց տղամարդիկ երիտասարդների էին որոնում»: Սակայն շեշտվում է, որ նրան նաեւ կանայք են հետաքրքրել, եւ նա իր ամբողջ կյանքի ընթացքում համադրել է երկակի սեքսուալությունը:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Ճապոնիայի վարչապետն այցելել է Հնդկաստան
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնա...
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան