Սթիվեն Հոքինգը մահից առաջ պատմել էր մարդկությանը սպառնացող նոր վտանգի մասին
Ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքինգը վախենում էր «սուպեր մարդկանց» ի հայտ գալուց, որի պատճառ կարող է հանդիսանալ ԴՆԹ փոփոխությունը:
Այս մասին հայտնում է The Sunday Times-ը՝ նշելով, որ մտահոգությունները Հոքինգը նկարագրել է իր վերջին աշխատություններից մեկի մեջ: Մահից առաջ բրիտանացի գիտնականը գրել էր «Կարճ պատասխաններ լուրջ հարցերին» աշխատությունը, որը հրապարակվելու է հոկտեմբերի 16-ին:
Աշխատության մեջ ֆիզիկոսը կիսվել է մտահոգություններով, որ ապագայում մարդիկ կկարողանան գումարի դիմաց փոփոխություններ անել ԴՆԹ-ում օրգանիզմի տարբեր որակներ բարելավելու համար:
«Հնարավոր է, որ որոշակի օրենքներ կսահմանվեն գեների փոփոխությունների վերաբերյալ, սակայն ոմանք չեն կարողանա դիմակայել գայթակղությանը, որպեսզի բարելավեն մարդկային ունակությունները, օրինակ՝ հիշողությունը, դիմակայությունը հիվանդություններին, կյանքի տևողությունը», - աղբյուրը մեջբերում է ֆիզիկոսի գրառումները:
Հոքինգի կարծիքով՝ «կատարելագործված» մարդու ի հայտ գալը կբերի նրան, որ սովորական մարդիկ կսկսեն հատուկ, ստորին խավեր ստեղծել կամ ընդհանրապես կվերանան:
Հիշեցնենք, որ հանրահայտ գիտնականը կյանքից հեռացել է մարտի 14-ին 76 տարեկան հասակում:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Ճապոնիայի վարչապետն այցելել է Հնդկաստան
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնա...
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան