«Հարուստ ռուսները» մեքենայից 50.000 ռուբլի են նետել մարդկանց վրա ու կատարվածը տեսանկարահանել (տեսանյութեր)
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Գոստինիյ դվոր» շրջանում մեքենայի միջից հազար ռուբլիանոցներով 50.000 ռուբլի են նետել անցորդների վրա:
Lenta.ru-ի հրապարակած տեսանյութում երևում է, որ զարմացած անցորդները շտապել են հավաքել գումարը, թղթադրամներն իսկական են եղել:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
Ավելի ուշ Instagram-ի richrussiankids էջում տեսանյութ է հայտնվել, որն արվել է մեքենայի ներսում ու ցույց է տալիս դիմակավորված երիտասարդի, որի ձեռքում կա 50.000 ռուբլի: Նա ասում է, որ այս գումարը Սանկտ Պետերբուրգում միջին աշխատավարձն է կազմում:
«Եվ դուք սրա համա՞ր եք ձեզ կոտորում»,- ասում է տեսանյութի հերոսը, ում պնդմամբ՝ փողը միայն «թղթի կտորներ են»:
Նա տեսախցիկի առաջ սկսում է նետել թղթադրամները, տեսանյութում լսվում են զարմացած անցորդների արձագանքները:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Ճապոնիայի վարչապետն այցելել է Հնդկաստան
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնա...
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան