ԱՄՆ-ն սպառնում է պատժամիջոցներ սահմանել Պուտինի մերձավոր շրջապատի դեմ
Եթե Ռուսաստանը չդադարեցնի միջազգային ասպարեզում իր «թշնամական պահվածքը», ապա ամերիկյան վարչակազմը պատժամիջոցներ կսահմանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատից անձանց դեմ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարի օգնական Մարշալ Բիլինգսլին՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ընթացող լսումներում, փոխանցում է DW-ն:
Նա Ռուսաստանի գործողություններն «անընդունելի» է համարել, որոնց պատասխանատվությունը պետք է կրի Պուտինի մերձավոր շրջապատը, նշել է Բիլինգսլին: Այն, որ վարչակազմը լրջորեն է տրամադրված, վկայում են նաեւ Պուտինին մտերիմ օլիգարխներ Օլեգ Դերիպասկայի եւ Վիկտոր Վեկսելբերգի դեմ պատժամիջոցները, որոնք արդեն զրկվել են իրենց կարողության զգալի մասից, շեշտել է ԱՄՆ ֆինանսների նախարարի օգնականը:
Մինչդեռ, ինչպես հայտնում է Bloomberg-ը, Ռուսաստանի դեմ Դոնալդ Թրամփի վարչակազմի պատժամիջոցները, ինչպես նաեւ «Սպիտակ տան ու ԱՄՆ Կոնգրեսի անկանխատեսելիությունը» ռուս ձեռներեցներին դրդում են կապիտալի մի մասը հայրենիք վերադարձնել: Բիզնեսմենները սկսում են փողը փոխանցել ռուսական պետական բանկեր եւ փոխել օֆշորներում գտնվող միջոցների հաշվեկշիռը:
Միտումն առկա է դեռեւս ապրիլից, երբ ամերիկյան սահմանափակող միջոցառումների ներքո հայտնվեցին, մասնավորապես, Օլեգ Դերիպասկան եւ նրան ենթակա En+ Group-ը, ինչպես նաեւ Վիկտոր Վեկսելբերգը եւ նրա «Ռենովա» խումբը: Թրամփի վարչակազմն օգնում է Վլադիմիր Պուտինին «հասնել» այն նպատակին, որը նրա համար անհասանելի էր 2 տասնամյակ շարունակ՝ ՌԴ կապիտալի հայրենադարձմանը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում