Տուլայում տրոլեյբուսը մխրճվել է հինգհարկանի շենքի պատի մեջ. կան տուժածներ
Ռուսաստանի Դաշնության Տուլա քաղաքում ՃՏՊ է տեղի ունեցել տրոլեյբուսի մասնակցությամբ. տրանսպորտային միջոցը մխրճվել է հինգհարկանի շենքի պատի մեջ: Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 22:12-ին, գրում է Gazeta.ru-ն` Myslo-ին հղումով:
Հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել Դմիտրի Ուլյանով փողոցում: Ինչպես հայտնել է ՌԴ ՆԳՆ Տուլայի մարզի վարչության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Սերգեյ Սերգեյչևը, միջադեպի հետևանքով տուժել է երեք մարդ, որոնցից երկուսը տրոլեբուսի ուղևորներ են, մեկը՝ բնակարաններից մեկի բնակչուհին:
Դեպքի վայրում այժմ աշխատում են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Վթարի մանրամասները դեռ պարզվում են:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը