Սոչիում օդանավ է վթարի ենթարկվել
Սոչիի օդանավակայանում լույս սեպտեմբերի 1-ի գիշերը տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել է 18 մարդ, հաղորդում է ՌԴ առողջապահության նախարարության կայքը:
«Սոչիի օդանավակայանում օդանավի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հայտնում ենք, որ տվյալ պահին արտակարգ պատահարի արդյունքում տուժել է 18 մարդ, նրանցից երեքը երեխաներ են: Զոհեր չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևի տվյալներով, բուժօգնության է դիմել 19 մարդ:
«Սոչիի օդանավակայանում միջադեպից տուժածներին օգնություն է ցուցաբերվում: Բոլոր 166 ուղևորները շտապ տարհանվել են: Բժիշկները հետազոտել են 19 մարդու, որոնցից մեկը տեղափոխվել է Սոչիի մոտակա հիվանդանոց»,- պատմել է նա՝ հավելելով, որ բոլորին անհրաժեշտության դեպքում կցուցաբերվի լրացուցիչ օգնություն:
Ավելի վաղ հայտարարվել է 6 տուժածների մասին: Բացի այդ, սրտի տագնապից մահացել է օդանավակայանի ծառայողը:
ՌԴ առողջապահույան նախարարությունում հստակեցրել են, որ օդանավակայանում հոգեբաններ են աշխատում: «Իրավիճակը գտնվում է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի անձնական վերահսկողության ներքո»,- ընդգծել են գերատեսչությունում:
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ UTair ավիաընկերության օդանավը, թռիչքի-վայրէջքի գոտուց սահել է գետը, արդյունքում՝ քանդվել է ինքնաթիռի թևը և շասին, հրդեհվել է աջ շարժիչը: Նավակողին բռնկված հրդեհից այրվել է ինքնաթիռի ձախ թևը, ինչպես նաև վնասվել էր քթամասը: Օդանավում գտնվել է 164 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Նրանք բոլորը տարհանվել են:


















































Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
Սիրիայում ՌԴ–ի հետ հակասությունը C-400–ների վրա չի ազդի
Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում խստորեն կատարել Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագիրը․ Լավրով
Ռուսաստանի հետ համատեղ հերթապահությունը կսկսվի մոտ ժամանակներս.Թուրքիայի պաշտպանության նախարար
ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է «Օխոտնիկ» նորագույն անօդաչուի առաջին թռիչքը (տեսանյութ)
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը