1999թ.-ին Ելցինն անձամբ է Քլինթոնին հայտնել՝ իր իրավահաջորդը Պուտինն է. հրապարակվել են նախագահների հեռախոսազրույցների տեքստերը
Համացանցում են հայտնվել Ռուսաստանի նախկին նախագահ Բորիս Ելցինի և ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հեռախոսազրույցների տեքստերը, որոնք վկայում են, որ Ելցինը դեռ 1999 թվականին անձամբ է հայտնել Քլինթոնին, թե ով է լինելու իր իրավահաջորդը: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ փաստաթղթերը հրապարակվել են Բիլ Քլինթոնի գրադարանի կայքում:
Զրույցներից մեկի ընթացքում, որը տեղի է ունեցել 1999 թվականի սեպտեմբերի 8-ին, Ելցինն անդրադարձել է այդ ժամանակ ՌԴ վարչապետի պաշտոնակատար Վլադիմիր Պուտինին՝ հաղորդելով Քլինթոնին, որ վերջինս շուտով կհանդիպի Պուտինի հետ:
Այդ առիթով ՌԴ նախագահը նշել է, որ կցանկանար մի փոքր պատմել Պուտինի մասին, և խոստովանել է, որ որոշել է հենց նրան դարձնել իր իրավահաջորդը:
«Ես երկար եմ մտածել այն բանի շուրջ, թե ով կարող է դառնալ Ռուսաստանի նախագահը 2000 թվականին: Ցավոք՝ այն ժամանակ ես չէի կարող որևէ հարմար թեկնածու գտնել: Վերջապես ես հանդիպեցի նրան՝ Պուտինին: Ես ուսումնասիրեցի նրա կենսագրությունը, հետաքրքրությունները, ծանոթությունները և այլն: Ես պարզեցի, որ նա վստահելի մարդ է և լավ է տիրապետում այն ամենին, ինչն իր պատասխանատվության ոլորտում է գտնվում»,- նշել է Ելցինը զրույցի ընթացքում՝ հավելելով, որ Պուտինը, միևնույն ժամանակ, շատ խելամիտ, ուժեղ ու շփվող մարդ է և անկասկած կարժանանա ժողովրդի վստահությանն ու աջակցությանը:
Նա նաև վստահություն է հայտնել, որ ի դեմս Պուտինի՝ Քլինթոնը «բարձր որակավորում ունեցող գործընկեր» ձեռք կբերի:
Նույն թվականի նոյեմբերի 19-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Ելցինը, պատասխանելով ընտրությունների վերաբերյալ Քլինթոնի հարցին, նշել է, որ հենց Պուտինը կընտրվի նախագահի պաշտոնում:
«Իհարկե, Պուտինը: Նա կլինի Ելցինի իրավահաջորդը: Նա դեմոկրատ է և ծանոթ է Արևմուտքին»,- հայտարարել է ՌԴ նախկին նախագահը՝ հավելելով, որ Պուտինն անպայման կհաղթի ընտրություններում և կշարունակի իր՝ Ելցինի ուղին, քանի որ «ունի էներգիա և գիտելիք» հաջողության հասնելու համար:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը