ԱՄՆ-ում հայի կնոջից պահանջել են երեխայի հետ անգլերեն խոսել
Ամերիկացի կնոջ գրառումն իր դստեր տարբեր լեզուների, այդ թվում՝ հայերենի իմացության մասին մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում:
Էսմերալդա Բերմուդեսը պատմել է, որ զբոսանքի ժամանակ իր 5-ամյա դստեր հետ իսպաներեն է խոսել, երբ մի անծանոթ ասել է. «Անգերեն խոսի՛ր»: Անծանոթը պահանջել է խոսել միայն անգլերեն՝ երեխային չշփոթեցնելու համար:
Էսմերալդայի ամուսինը հայ է, և երեխան խոսում է հայերեն, իսպաներեն և անգլերեն, ինչպես նաև սովորում է ֆրանսերեն: Սակայն Էսմերալդայի հարցին, թե անծանոթը քանի՞ լեզու գիտի, վերջինը պատասխանել է՝ միայն անգլերեն, քանի որ դա է էականը, հաղորդում է ABC 7-ը:
38-ամյա կինը միջադեպի մասին գրել է իր թվիթերյան էջում, ինչը մի քանի օրում լայնորեն տարածվել է ամբողջ աշխարհով: Ուստի նա այդ մասին գրել է նաեւ L.A. Times-ում: Նա պատմել է, որ 2013 թվականին, երբ ծնվել է ամերիկահայ Դեյվիդի և իր առաջին երեխան, ծնողներից յուրաքանչյուրը սկսել է խոսել երեխայի հետ իր մայրենի լեզվով: Մասնագետների հետ խորհրդակցելուց հետո նրանք որոշել են, որ ամեն մեկը երեխաների հետ կխոսի միայն իր մայրենի լեզվով, իսկ դպրոցում և այլուր երեխան կսովորի անգլերեն ու այլ լեզուներ:
Էսմերալդան հուսով է, որ տարիներ անց երեխան կկարդա իր գրած հոդվածն ու կհասկանա, որ իր մայրը դժվարին իրավիճակում է հայտնվել, սակայն ուժեղ է եղել և պնդել իր խոսքը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում