Հրապարակվել է ՌԴ-ի դեմ սահմանված նոր պատժամիջոցների առաջին փաթեթը
ԱՄՆ Դաշնային ռեգիստրում օգոստոսի 24-ին հրապարակվել է մի փաստաթուղթ, որում ներկայացված են Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված նոր պատժամիջոցները, որոնք ուժի մեջ կմտնեն ընթացիկ տարվա օգոստոսի 27-ին:
Ինչպես փոխանցում է korrespondent.net-ը, նոր սահմանափակումները ենթադրում են Միացյալ Նահանգների կողմից Ռուսաստանին տրամադրվող ցանկացած օգնության դադարեցում: Բացառություն են կազնում միայն «շտապ հումանիտար օգնությունը, սննդամթերքն ու գուղատնտեսական այլ արտադրանքը»:
Բացի այդ, Պետդեպը ռուսական պետական ընկերություններին այլև չի տրամադրի զենքի և երկակի նշանակության ապրանքների արտահանման արտոնագրեր, ինչը, սակայն, չի վերաբերում տիեզերքում համագործակցության ու թռիչքների անվտանգության ապահովման համար անհրաժեշտ ապրանքներին:
Նշվում է, որ կան նաև մի շարք այլ բացառություններ, սակայն միևնույն ժամանակ Ռուսաստանն այլև չի ստանա որևէ ֆինանսական օգնություն ԱՄՆ-ի կողմից:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտն օգոստոսի 8-ին հայտարարել էր Ռուսաստանի դեմ «Սկրիպալի գործի» հետ կապված նոր պատժամիջոցներ սահմանելու որոշման մասին:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը