Ռուսաստանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցներ. ի՞նչ ակնկալել
Սկրիպալի գործով ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ ուղղված նոր պատժամիջոցներն օգոստոսի 27-ից ուժի մեջ կմտնեն: Դրանք ներառում են Ռուսաստանին էլեկտրոնային եւ կրկնակի օգտագործման այլ սարքավորումների մատակարարման դադարեցում:
The New York Times-ի խմբագրական հոդվածում նշվում է, որ դժվար է որոշել` արդյո՞ք նոր պատժամիջոցները ողջունելի են, թե՞ դրանց առիթով պետք է տարակուսել: Պուտինյան Ռուսաստանը պահանջում է իր դեմ կոշտ միջոցներ կիրառել, երբ քիմիական զենք է կիրառում գործակալի դեմ, խառնվում է Արեւմուտքի ընտրություններին, խարդախություն է անում միջազգային սպորտում, ներխուժում է ուկրաինական տարածքներ եւ խախտում մարդու իրավունքները:
Սակայն ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցների յուրաքանչոյւր նոր փաթեթի հետ մեկտեղ Ռուսաստանն էլ ավելի է սրել իր դիրքորոշումը՝ Արեւմուտքին մեղադրելով իր մեծությունը խաթարելու փորձերի մեջ: Պուտինի օգտին է աշխատում Թրամփի եւ իր սեփական վարչակազմի միջեւ անհամաձայնությունը:
Deutsche Welle-ի կայքում հրապարակված խմբագրական հոդվածում նշվում է, որ այլեւս էական չէ, թե Թրամփն ինչ է մտածում Պուտինի մասին. այժմ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունն ամբողջովին Կոնգրեսի ձեռքում է, ինչը շատ վատ է Կրեմլի համար: Վերջինն այլեւս կորցրել է Արեւմուտքին սպառնալու հնարավորությունները, քանի որ պատժամիջոցներն ու միջազգային մեկուսացումը նոր թափ են առնում:
Քիմիական զենքի օգտագործման համար պատժամիջոցների օրենքը, Ռուսաստանից բացի, կիրառվել է միայն Հյուսիսային Կորեայի եւ Սիրիայի դեմ: Չնայած Ռուսաստանը հերքում է Սկրիպալին թունավորելու մեղադրանքները, սակայն, ամենայն հավանականությամբ, նոյեմբերի վերջին Վաշինգթոնը պատժամիջոցների երկրորդ փուլ կսահմանի: Նշվում է, որ ԱՄՆ-ն կարող է վնասել, նույնիսկ ամբողջությամբ քանդել Ռուսաստանի, Գերմանիայի եւ ԵՄ այլ անդամ պետությունների միջեւ «Հյուսիսային հոսք 2»-ի ծրագիրը:
Bloomberg-ի վերլուծաբան Լեոնիդ Բերշիդսկու կարծիքով էլ՝ ԱՄՆ-ն չի կարող Ռուսաստանին ծնկի բերել: Չնայած պատժամիջոցների արդյունքում Ռուսաստանի տնտեսական ճգնաժամին՝ չկա որեւէ փաստ, որը կվկայեր այն մասին, որ պատժամիջոցներն ազդել են Պուտինի մտածելակերպի կամ ծրագրերի վրա: Այն, որ նա կցանկանար ազատվել պատժամիջոցներից, դեռ չի նշանակում, որ միտքը փոխել է:
Վատագույն դեպքում ԱՄՆ-ն կարող է Ռուսաստանի պարագայում կիրառել Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներից, որի արդյունքում ԱՄՆ-ի հետ կապ ունեցող որեւէ ընկերություն չի կարողանա Ռուսաստանի հետ համագործակցել, այդ թվում՝ գազի եւ նավթի գնորդները: Սակայն Ռուսաստանն արտադրում է հսկայական քանակությամբ գազ եւ Իրանից 3 անգամ ավելի նավթ, եւ նման քայլը կարող է հանգեցնել համաշխարհային էներգետիկ ճգնաժամի:
Մակրոտնտեսական հաշվարկներով՝ Ռուսաստանը գործազրկության ռեկորդային մակարդակով, 400 մլրդ դոլարի միջազգային պահուստներով եւ միջին գնաճով դժվար թե փլուզվի ավելի շուտ, քան ԱՄՆ-ն համաշխարհային էներգետիկ ճգնաժամ կհարուցի, որի հետեւանքով ԱՄՆ-ի բոլոր դաշնակիցները նրան կլքեն:
China Global television Network-ի խմբագրական հոդվածում էլ նշվում է, որ Ռուսաստանը կոնկրետ քայլեր է ձեռնարկում ամերիկյան պատժամիջոցներից խուսափելու նպատակով:
Նախ՝ Ռուսաստանը սերտ հարաբերություններ է հաստատում Թուրքիայի, Իրանի եւ ԵՄ-ի հետ: Երկրորդ՝ Ռուսաստանը նվազեցնում է ամերիկյան դոլարով ակտիվների թիվը՝ հօգուտ տեղական արժույթի, ինչը կարող է կանգնեցնել ռուսական տնտեսության անկումը եւ նվազեցնել դրա կախումն ամերիկյան դոլարից: Երրորդ՝ Ռուսաստանը կենտրոնանում է Արեւելքի ուղղությամբ՝ փորձելով հաստատել ավելի ամուր եվրասիական կապեր:
Եթե Ռուսաստանին հաջողվի այս ծրագիրն իրականացնել, ապա դա կարող է դառնալ ԱՄՆ պատժամիջոցների դեմ պայքարում Ռուսաստանի օգտագործած ամենաարդյունավետ երկարատեւ միջոցը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում