Ֆրանսիայում կողոպտել են աշխարհի ամենահարուստ ընտանիքներից մեկին
Bloomberg-ը Դյումաների ընտանիքն աշխարհում ամենահարուստ ընտանիքներից մեկն է անվանել՝ նրանց կարողություը գնահատելով 49,2 միլիարդ դոլար։
Օգոստոսի 20–ի լույս 21-ի գիշերը անհայտ անձինք Hermes նորաձևության տան սեփականատերերի առանձնատուն են ներխուժել։ 87 և 83 տարեկան ամուսինները հանգստանում էին Դյեպ քաղաքի մոտակայքում գտնվող իրենց կալվածքում։ Կողոպտիչները տարեց Դյումաներից բոլոր թանկարժեք զարդերն ու կանխիկ գումար են պահանջել, ինչից հետո հեռացել են։ Այս մասին հաղորդում է Paris Normandie պարբերականը։ Սպառնալիքների օգնությամբ նրանց հաջողվել է տարեց զույգից խլել այն ամենը, ինչ նրանց մոտ եղել է, այդ թվում՝ թանկարժեք զարդեր և ընտանեկան մասունքներ։
Բարեբախտաբար կողոպտիչները ֆիզիկական ուժ չեն կիրառել։
Բացի նյութական արժեքներից, հանցագործներին նաև «որոշ տեղեկություններ» են հետաքրքրել։ Ըստ պարբերականի հաղորդման՝ այդ տվյալներն անմիջական կապ չունեն Hermes առևտրի տան հետ։ Le Figaro պարբերականը հաղորդել է, որ նրանք պահանջել են իրենց տալ ամուսինների մշտական բնակության վայրի հասցեն։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը