Չինուհին ամուսնության առաջարկ անելու և իր փեսացուի՝ բարձրության վախը հաղթահարելու արտասովոր միջոց է գտել
Չինաստանի լեռնային շրջանում գտնվող պայտի տեսք ունեցող հայտնի ապակե կամուրջը, որը տեղակայված է կիրճից 360 մետր բարձրության վրա, դարձել է մարդկության պատմության մեջ գրանցված ամենատարօրինակ հարսանիքի վայրը:
Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, Հենան նահանգի 23-ամյա բնակչուհի Սիաո Ցզինը որոշել է իր երեք տարվա փեսացուի հետ ամուսնանալ հենց կամրջի վրա, որը սովորաբար ամուսնության առաջարկների վայր է դառնում:
Չինուհու այս որոշման պատճառն այն է, որ իր փեսացու Սիաո Յուն մշտապես վախ է ունեցել բարձրությունից և երբեք չի կարողացել հաղթահարել այդ վախը: Չինուհին, սակայն, հաստատ որոշել էր, որ իր ամուսինը պետք է ձերբազատված լինի այդ վախից:
Նա փեսացուի հետ հանդիպում էր նշանակել կամրջի մոտ, իսկ երբ երիտասարդը ժամանեց հանդիպման վայր, ընկերուհուն գտավ հարսանյաց զգեստով՝ կանգնած կամրջի մեջտեղում:
Իսկ նրա կողքին նոր մեքենա էր կայանված՝ 14 500 դոլար կանխիկ գումարով պայուսակն էլ մեքենայի վրա: Այդ ամենը չինուհու օժիտն էր հանդիսանում:
Երիտասարդ չինացին ընկերների օգնությամբ փորձում էր անցնել դեպի կամուրջը, սակայն վերջին պահին հետ է քաշվում և հեռանում՝ հարսնացուին «անպատասխանատու» անվանելով: Հարսնացուն ավելի ուշ հայտնել է, որ այդ հիասթափությունից հետո մտադիր է հեռանալ իր ընկերոջից:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է