Վրաստանում ներգաղթյալների տեղակայման գաղափարը սպառնում է ՌԴ անվտանգությանը. ՌԴ պաշտոնյա
Վրաստանում ներգաղթյալների տեղակայման գաղափարը սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը՝ հաշվի առնելով միջազգային ահաբեկչության վտանգները։ Այդ մասին լրագրողներին կիրակի օրը հայտարարել է ՌԴ դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ֆրանց Կլինցևիչը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Ավստրիայի արտգործնախարար Սեբաստյան Կուրցն առաջարկել է փախստականների ընդունման համար Եվրամիության կենտրոններ ստեղծել միության սահմաններից դուրս, օրինակ՝ Վրաստանում կամ Արևմտյան Բալկաններում:
Կլինցևիչը նշում է, որ դեռ այդ հայտարարությամբ փորձում են ստուգել Վրաստանի արձագանքը, բայց հետագայում կարող են հաջորդել կոնկրետ առաջարկներ։
Նա հիշեցրել է, որ վերջերս Վրաստանը ստացել է Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմ, իսկ «ձրի պանիր, ինչպես հայտնի է, միայն թակարդում է լինում»:
«Ավստրիայի արտգործնախարար Սեբաստյան Կուրցի առաջարկն ուղղակիորեն վերաբերում է Վրաստանի հետ ընդհանուր սահման ունեցող Ռուսաստանի ազգային անվտանգության շահերին՝ նախևառաջ այն վտանգների առումով, որոնք ներկայացնում է միջազգային ահաբեկչությունը»,- ընդգծել է նա:


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ