Պակիստանի նորընտիր վարչապետը հրաժարվել է հարյուրավոր սպասավորներից, շքեղ նստավայրից ու թանկարժեք մեքենաներից
Պակիստանի նորընտիր վարչապետ Իմրան Խանը հայտարարել է, որ նպատակ ունի նվազեցնել երկրի պետական պարտքն ու դիմել ֆինանսների տնտեսման խիստ միջոցների։
Ինչպես նշում է theguardian.com-ը, վարչապետի խոսքով՝ ինքը պատրաստվում է վաճառել ի պաշտոնե իրեն հատկացված թանկարժեք, զրահապատ մեքենաները։ Նա հայտարարել է ճոխ կյանքից հրաժարվելու որոշման մասին՝ տեղեկացնելով, որ պալատական նստավայրի փոխարեն կապրի 3 սենյականոց բնակարանում։
Բացի այդ, նա մտադիր է վարչապետին հասանելիք 524 սպասավորի փոխարեն օգտվել ընդամենը 2-ի ծառայություններից։
«Ուզում եմ ասել ժողովրդիս, որ ապրելու եմ հասարակ կյանքով ու խնայելու եմ ձեր գումար»,-խոստացել է վարչապետը։
Նշվում է, որ Խանն այս մասին ասել է ընտրվելուց հետո ժողովրդին ուղղված առաջին ելույթում՝ ընդգծելով, որ «նոր Պակիստանում» հարուստները պետք է սկսեն հարկերը վճարել։
«Մենք վարկերով ու այլ պետություններից ստացած օգնության միջոցով ապրելու վատ ավանդույթ ենք ձևավորել։ Ոչ մի երկիր չի կարող այդպես վարվելով բարգավաճել։ Երկիրը պետք է ոտքի կանգնի,»-ասել է 65-ամյա վարչապետը։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է