«Ոչ ոք, ոչ մի պետություն իրավունք չունի սպառնալ Թուրքիային և թուրք ժողովրդին». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Թուրքիայի հետ սպառնալիքների լեզվով խոսելու փորձերի անընդունելիության մասին: Այդ մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
«Ոչ ոք, ոչ մի պետություն, կամ վարկանշային գործակալություն իրավունք չունի սպառնալ Թուրքիային և թուրք ժողովրդին»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Նա նաև ընդգծել է երկրի նկատմամբ տնտեսական ճնշման փորձերի անհեռանկարային լինելը։
«Մենք կհաղթահարենք նաև փոխարժեքների միջոցով մեր տնտեսության դեմ իրականացվող գործողությունները»,- հայտարարել է Էրդողանը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ երկրում սկսված տնտեսական ճգնաժամի հետևում կանգնած են Միացյալ նահանգները։ Ավելին՝ Էրդողանն ԱՄՆ-ին մեղադրել է նաև 2016 թվականին Թուրքիայում հեղաշրջման փորձը հովանավորելու համար։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է