Իսրայելական ընկերությունը ցանկանում է Ադրբեջանին դրոններ մատակարարողին վերագնել
Իսրայելական զենք արտադրող «Rafael» ընկերությունը եւ գործարար Ավիխալ Ստոլերոն առաջարկել են ընկերությանը գնել «Aeronautics Defense Systems»-ը, որը ներգրավված էր կենդանի թիրախների փորձարկմամբ սկանդալի մեջ՝ Ադրբեջանի խնդրանքով փորձելով հարձակվել Հայաստանի դիրքերի վրա:
«Aeronautics Defense Systems» ընկերությունը հայտարարել է, որ քննարկում է 117 միլիոն դոլարով գնելու առաջարկը: Գնման դեպքում դրոններ արտադրող Aeronautics-ը կդառնա մասնավոր ընկերություն, հաղորդում է Haaretz- ը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Իսրայելի ոստիկանությունը հետաքննություն էր սկսել ընկերության դեմ: Օգոստոսին Aeronautics-ը զրկվեց Orbiter 1K drones-ը «կարեւոր հաճախորդին» արտահանելու արտոնագրից:
«Times of Israel» հոդվածում նշվում է, որ որպես կանոն, իսրայելական ռազմական ձեռնարկությունները չեն անվանում հաճախորդներին: Այնուամենայնիվ, հայտարարությունից կարելի է հասկանալ, որ հաճախորդը Ադրբեջանն էր: Իսրայելական հրատարակությունը նաեւ ընդգծում է, որ անցյալ տարի Ադրբեջանը ավտոբուսի վրա հարձակման ժամանակ, ինչի արդյուքնում 7 հայ էր սպանվել, օգտագործել է Harop՝ իսրայելական արտադրության անօդաչու կամիկաձե:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է