Մալայզիայում նախարարը կարգադրել է ֆոտոցուցահանդեսից հանել ԼԳԲՏ ակտիվիստների դիմանկարները
Մալայզիայում իսլամի հարցերի նախարարը կարգադրել է հրապարակային ֆոտոցուցահանդեսից հանել ԼԳԲՏ երկու ակտիվիստների դիմանկարները՝ հայտարարելով, որ դրանք նպաստում են ԼԳԲՏ-ի քարոզչությանը, հաղորդում է Reuters-ը:
Նախարար Մուջահիդա Յուսոֆա Ռաֆան հայտարարել է, որ ԼԳԲՏ հանրության գործունեությունը հակասում է պետական քաղաքականությանը: «Ես մշտապես խորհրդարանում ասել եմ, որ մենք չենք սատարում Մալայզիայում ԼԳԲՏ մշակույթի առաջխաղացումը»,- լրագրողներին ասել է նախարարը:
Ակտիվիստները պնդում են, որ վերջին տարիներին Մալայզիայում աճել է ԼԳԲՏ հանրության հանդեպ անհանդուրժողականությունը: Փետրվարին պարբերականներից մեկում հոդված է հրապարակվել, որում մանրամասն նկարագրվել է՝ ինչպես ճանաչել լեսբուհիներին, գեյերին, բիսեքսուալներին եւ տրանսսեքսուալներին, ինչը վրդովմունքի ալիք է բարձրացրել սոցցանցերում:
Անցյալ տարի առողջապահության նախարարությունը քննադատության թիրախում էր հայտնվել այն բանից հետո, երբ նույնասեռականության «կանխման» մրցույթ էր հայտարարել:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է